Ապագա առաջնահերթությունները՝ էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատաժողովի ուշադրության կենտրոնում

  • Ամսաթիվ: 21/11/19
  • Կիսվել:

Հոկտեմբերի 9-ից 11-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած էլեկտրոնային առևտրի ցանցի 7-րդ աշխատաժողովում քննարկվել են ապագա պիլոտային գործողություններն ու առաջնահերթությունները: Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում մասնակիցները մասնակցեցին նաև Թվային տրանսպորտի օրերին, որը ԵՄ միջոցառում էր՝ նվիրված առևտրի, տրանսպորտային ցանցերի և նյութատեխնիկական ապահովման (լոգիստիկա) հատվածի թվայնացմանը:

«EU4Digital» ծրագրի փորձագետները ներկայացրեցին և էլեկտրոնային առևտրի ցանցի անդամների հետ միասին քննարկեցին Եվրոպական միությունում լավագույն փորձը, ներկայիս իրավիճակը, պիլոտայնացման ենթակա տարբերակներն ու լուծումները, ինչպես նաև՝ «EU4Digital» ծրագրի փորձագիտական թիմի կողմից մշակված նախապատրաստական գործողությունները՝ միջսահմանային էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային մաքսային ծառայությունների և թվային տրանսպորտային միջանցքների (ԹՏՄ) համար: Քննարկվել են նաև ցանցային համագործակցության ապագա հնարավորությունները՝ ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների միջև գիտելիքների փոխանակմանն աջակցելու, ինչպես նաև՝ տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի փորձագետների ու շահագրգիռ կողմերի միջև կապը բարելավելու նպատակով:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին էլեկտրոնային առևտրի թեմայի հետ առնչություն ունեցող նախաձեռնություններ և նախագծեր: Դրանք ներառում էին.

  • FENIX-ը, այն է՝ Ապագա նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եվրոպական դաշնային ցանցը (SELIS և AEOLIX ծրագրերի համատեսքի ներկայացմամբ).
  • Թվային տրանսպորտային միջանցքների համար տվյալների փոխանցման լուծումները.
  • Բլոկչեյնի կիրառումը՝ մատակարարման շղթայի թվայնացման համար:

Էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատաժողովի մասնակիցները եկան հետևյալ եզրահանգումներին.

  • Անհրաժեշտ է մինչև 2019թ.-ի հոկտեմբեր ամսվա վերջը ավարտին հասցնել էլեկտրոնային առևտրի ցանցի աշխատանքային խմբերի ձևավորման գործընթացը, քանի որ աշխատանքային խմբերի անդամների ներգրավվածությունը Ծրագրի ներկա փուլում էական նշանակություն ունի.
  • Առաջարկվող ԹՏԿ տեսլականի ներկայացումից հետո ցանցն առաջարկեց «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում մի շարք գործողություններ ներառել. Էլեկտրոնային լոգիստիկայի ազգային համակարգերի բազային ինտեգրացիոն հարթակի համար մշակել տեխնիկական պահանջներ և տեխնիկական լուծում՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից դրա ընդունումից հետո.
  • Քննարկվել է էլեկտրոնային մաքսային ծառայության պիլոտային լուծումը՝ «Ակցիզային տվյալների փոխանակման համակարգ՝ մինչև ժամանումը տեղեկատվության ստացման համար» (SEED) ծրագիրը: ԱլԳ երկրները կգնահատեն իրենց կարիքներն ու առաջնահերթությունները՝ լուծման պիլոտավորման և պիլոտային երկրների զույգերի հաստատման համար:
  • ԱլԳ երկրները առաջնահերթ օգտագործման դեպքը կառանձնացնեն «EU4Digital» ծրագրի փորձագիտական թիմի կողմից միջսահմանային էլեկտրոնային առևտրի պիլոտավորման համար մշակված հնարավոր օգտագործման դեպքերի մանրակրկիտ ցուցակից:

2020թ.-ին սպասվող մոտակա էլետրոնային առևտրի ցանցի աշխատաժողովները կանցկացվեն Հայաստանում (գարնանային աշխատաշրջան) և Ադրբեջանում (աշնանային աշխատաշրջան):

Էլեկտրոնային առևտրի ցանցի 7-րդ աշխատաժողով

Թվային տրանսպորտի օրեր 2019

Նորություններ

Ցուցադրել բոլորը