Ցանկանու՞մ եք փոփոխություն մտցնել կրթության կազմակերպման ներկայիս և ապագա գործընթացում: Եթե այդպես է, ապա ձեր կազմակերպությունը կարող է միանալ այս տարվա նոյեմբերին կայանալիք #DigiEduHack-ին. համաշխարհային շարժում, որն ուղղված է ժամանակակից աշխարհում թվային կրթության ամենաբարդ խնդիրների լուծմանը:
2019 թ.-ին #DigiEduHack-ն ունեցել է 33 միաժամանակյա DigiEduHack միջոցառում, որոնք տեղի են ունեցել 21 երկրում, և որոնք ունեցել են 1700 մասնակից: Այս տարի այն նպատակադրվել է ունենալ 60 միջոցառում ամբողջ աշխարհում, որոնց առնվազն 2.500 մասնակիցները նորարարական լուծումներ կստեղծեն թվային կրթության ոլորտում:
Կարո՞ղ է արդյոք ձեր կազմակերպությունը լինել այս տարվա միջոցառումների հյուրընկալող կողմերից մեկը: Գործընթացի մասին բոլոր մանրամասներն ընթերցեք այստեղ և ծանոթացեք DigiEduHack միջոցառումների պլանավորման ուղեցույցին:
Եվրոպական հանձնաժողովի կողմից DigiEduHack 2020-ի անցկացման ամսաթիվը հաստատելուն պես www.digieduhack.com կայքում հնարավոր կլինի գրանցվել որպես հյուրընկալող կողմ:
#DigiEduHack-ը Եվրոպական հանձնաժողովի Թվային կրթության գործողությունների ծրագրի մաս է կազմում: