Սեպտեմբերի 22-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կանցկացնի էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ վիրտուալ միջոցառում, որի նպատակն է համախմբել էլեկտրոնային առողջապահության ցանցի անդամներին՝ արևելյան գործընկեր 6 երկրներից, և Ակտիվ և առողջ ծերացման նորարարական ցանցերի (IN-4-AHA) գործընկերներին: Նախաձեռնությունը շարունակում է խթանել Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերության (EIP on AHA) համայնքը, ինչպես նաև վերջինիս նորարարական փորձը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները կարևոր տեղեկություններ կստանան էլեկտրոնային առողջապահության ցանցում համագործակցության հիմնական ձեռքբերումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսները կներկայացնեն «IN-4-AHA» նոր համայնքը և նորարարական պրակտիկաներ՝ Իտալիայից ու Շոտլանդիայից:
Միջոցառման սկզբում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կկիսվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում առաջիկա միջոցառումների ծրագրով` հաջորդ քայլերը էլեկտրոնային առողջապահության ցանցի հետ համաձայնեցնելու համար: Այս քննարկումից հետո էլեկտրոնային առողջապահության թիմը կներկայացնի ԵՄ նախաձեռնություններին (հատկապես՝ EIP on AHA-ին) մասնակցության շուրջ EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմի գործունեության ընթացքում ԱլԳ երկրների ձեռքբերումների համատեսքը: Հրավիրված բանախոսն էլ կներկայացնի «IN-4-AHA» նախաձեռնությունը, որը ներկայումս ակտիվ և առողջ ծերացումը խթանում է միջազգային համագործակցության միջոցով և շարունակում «EIP on AHA» համայնքի կառավարումը:
Իտալիայից հրավիրված փորձագետը կներկայացնի քրոնիկ հիվանդներին իրական կյանքում համալիր խնամքի համար հեռաբժշկության նորարարական պրակտիկան, իսկ շոտլանդացի փորձագետները կներկայացնեն «Լինել ամենուր» (Attend Anywhere) պրակտիկան, որն օգտագործում է տեսակոնֆերանսի գործառույթը` օգնելով առողջապահական խորհրդատվությունների տրամադրմանը:
Միջոցառումն անցկացվելու է առցանց և նպատակ ունի համախմբել էլեկտրոնային առողջապահության շահագրգիռ կողմերին և հեշտացնել գիտելիքների փոխանակումը` ելնելով էլեկտրոնային առողջապահության ցանցի համագործակցության նախորդ շրջանում սահմանված շահերից: