Ամբողջ աշխարհի տեխնոլոգիական ոլորտի ակտիվիստները հրավիրվում են մասնակցելու «HACK COVID-19» համաշխարհային վիրտուալ հաքաթոնին, որն անցկացվելու է ապրիլի 10-ից 12-ը: Հաքաթոնը կազմակերպվում է Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և SUP.VC արագացման կենտրոնի աջակցությամբ:
Համաշխարհային վիրտուալ հաքաթոնի նպատակը տեխնոլոգիական լուծումների համակցումն է՝ կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարելու համար:
Ստորև նշված են առանցքային մարտահրավերներներից մի քանիսը, որոնք ենթակա են համատեղ լուծման.
- Աջակցություն առավել խոցելի և ռիսկային ազդեցության ներքո գտնվող մարդկանց.
- Տեխնոլոգիաներ և առողջություն.
- Աջակցություն ՓՄՁ-ներին.
- Ֆիզիկական հեռավորության պահպանում և սոցիալական կապի ապահովում.
- Իրազեկվածության և վարքի բարելավում, ինչպես նաև հասարակական խորհուրդների ստացում.
- Տեխնոլոգիաներ և կրթություն.
- Տեխնոլոգիաներ և ճարտարագիտություն.
- Տեխնոլոգիաներ՝ ամենօրյա կյանքի համար:
Նպատակն այնպիսի վիրտուալ միջավայրի ստեղծումն է, որտեղ մարդիկ կկարողանան կազմակերպել իրենց աշխատանքը, կրթվել, ընդլայնել ցանցերը, լրացնել առևտրային հարաբերությունների միջև եղած բացերը, բացահայտել առկա ներուժը և ստանալ իրական արդյունքներ:
Մրցույթի համար գրանցումը սկսվում է այսօր: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Մասնակիցները պետք է գրանցվեն http://www.hackcov19.com/ կայքում: Գրանցման վերջնաժամկետը կլրանա 2020 թվականի ապրիլի 9-ին, Բաքվի ժամանակով՝ 21:00-ին:
Հաղթող մասնակիցը կստանա 5000 ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը՝ 3000 ԱՄՆ դոլար, իսկ երրորդ տեղը՝ 2000 ԱՄՆ դոլար: Մրցանակները կփոխանցվեն հաղթողների բանկային հաշիվներին:
Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է