Կորոնավիրուսային համաճարակի դեմ նոր գաղափարների և նորարարությունների աջակցմանն ուղղված համաշխարհային հաքաթոնների անհավատալի տարափից հետո Global Hack-ն ու #hackthecrisis-ը, Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, մայիսի 14-ից 15-ը կազմակերպել են համաշխարհային առցանց MATCHATHON, որի շրջանակներում ծրագրավորողները հանդիպում են ներդրողների, գործընկերների և ոլորտային քաղաքականության առաջնորդների հետ` լուծումների մշակման հաջորդ քայլերը հասկանալու նպատակով:
Ճգնաժամին արձագանքման շրջանակներում տեղի է ունեցել ավելի քան 65 հաքաթոն՝ տեղականից մինչև համաշխարհային մակարդակի, որոնք բոլորն աշխատում են ստեղծված առողջապահական ճգնաժամի համար լուծումներ գտնելու ուղղությամբ: ԵՄ-ն և Global Hack-ն այս նոր փուլում միավորվել են՝ ստեղծված լուծումների զարգացման գործում միմյանց հզորացնելու համար:
Ի՞նչ – Matchathon, իմա՝ գործընկերների ընտրության հեռավար միջոցառում՝ կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարի համար ստեղծված լուծումների զարգացման գործում միմյանց հզորացնելու նպատակով:
Ու՞մ համար – ՁԵՐ բոլորի համար, որ փայլուն գաղափար եք ունեցել #hackthecrisis հաքաթոններից որևէ մեկում և այժմ աջակցություն եք փնտրում, որպեսզի կատարեք հաջորդ քայլը: Բոլոր ծրագրավորողներին, քաղաքականություն մշակողներին, ոլորտային փորձագետներին ու ներդրողներին ուղղված կոչ, որպեսզի իրականություն դարձնեք ձեր երազանքները երբևէ հնարավոր ամենաօգտակար ամսաթվին:
Ե՞րբ – 14-15 մայիսի, 2020թ.
Ինչպե՞ս – Այցելեք հետևյալ հղումով՝ talque.com/join/globalmatchathon, ստեղծեք օգտահաշիվ ու գտեք ձեր կատարյալ գործընկերոջը:
Ովքե՞ր – Global Hack-ը և #hackthecrisis-ը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: