

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառմանը քննարկվել են մտավոր սեփականության կառավարմանն ու էկոհամակարգային դերակատարների կարողությունների ամրապնդման հնարավորություններին առնչվող հարցեր
Ամսաթիվ: 08/03/21
Գործարար կապերի հաստատմանն ուղղված EU4Digital-ի մարտի 2-ի միջոցառմանը մասնակցեցին արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներից ավելի քան 100 մասնակիցներ` քննարկելու մտավոր սեփականության (ՄՍ) կառավարման, պաշտպանության և օգտագործման հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ՄՍ վերահսկողության հետ կապված հնարավորությունները:
Գործարար կապերի հաստատմանն ուղղված վիրտուալ միջոցառումը ներգրավել էր ավելի քան 100 մասնակիցների՝ շուրջ 50 կազմակերպություններից, այդ թվում՝ ազգային արտոնագրային գրասենյակներ, բիզնեսի աջակցման կազմակերպություններ, տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ և օժանդակ կազմակերպություններ, նախարարական մակարդակի ներկայացուցիչներ և նորարարական էկոհամակարգի զարգացումը համակարգող գործակալություններ, ինչպես նաև թվային շուկայի ներդաշնակեցման (ԹՇՆ) ազգային համակարգողներ, ԵՄ պատվիրակություններ ու EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների փորձագիտական ցանցի անդամներ:
Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ նստաշրջաններ, որոնք ուղղված էին ԵՄ առանցքային կազմակերպությունների կողմից տրամադրվող ՓՄՁ աջակցության գործընթացում ՄՍ գործիքների և ծառայությունների խթանմանը, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրների ազգային արտոնագրային գրասենյակների, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների և նորարարական էկոհամակարգի այլ դերակատարների կարողությունների զարգացման հնարավորությունների դիտարկմանը: ԵՄ առանցքային կազմակերպություններն են՝
- Եվրոպական հանձնաժողովը (DG GROW).
- ՄՍ եվրոպական գրասենյակը.
- ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայությունը:

Հանդիպումը սկսվեց «Մտավոր սեփականության աջակցությունը ՓՄՁ-ներին» թեմայով հիմնական զեկույցով՝ Եվրոպական հանձնաժողովի (DG GROW) քաղաքականության հարցերով պատասխանատու Վավժինեց Պերշկեի մատուցմամբ: Վերջինս մտավոր սեփականությունը բնորոշեց որպես զգույշ վերաբերմունքի կարիք ունեցող արժեքավոր տնտեսական ակտիվ և նախանշեց ՄՍ գոյության տարբեր փուլերում ՓՄՁ-ներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին ու հանրային հետազոտական կազմակերպություններին օժանդակելու ԵՀ համապարփակ մոտեցումը: ԵՀ աջակցությունը տրամադրվում է լայն գործիքակազմի միջոցով, ինչպիսիք են «Գաղափարներ բիզնեսի համար» հիմնադրամը, ՄՍ վաուչեր / ՓՄՁ ֆինանսավորում, IPA4SME, ԵՄ/ՍՀ ՄՍ նախաախտորոշիչ գործիքները և այլն: Գործիքների ներդրումը տեղի է ունենում բիզնեսի աջակցման կազմակերպությունների, ՄՍ ոլորտում մասնավոր խորհրդատուների և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ` ՓՄՁ-ներին ավելի մատչելի ծառայություններ ապահովելու նպատակով:
Հաջորդիվ Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակի (ԵՄՄՍԳ) Միջազգային համագործակցության և իրավական հարցերի բաժնի ղեկավար Ալվարո Գարսիա Ալկասարը ներկայացրեց «ԵՄՄՍԳ միջազգային համագործակցությունը»: Նա ծանոթացրեց ԵՄՄՍԳ-ի միջազգային համագործակցության ընդհանուր մոտեցման հետ, որի համատեքստում ԵՄ քաղաքականության շրջանակը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ երկկողմանի ԵՄՄՍԳ տեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման հիմք է ստեղծում: Այնուհետև պրն. Ալկասարը որպես օրինակ բերեց մտավոր սեփականության ոլորտում Եվրամիության և Վրաստանի միջև վերջերս գործարկված ծրագիրը (EUGIPP), որի նպատակն է նպաստել Վրաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ու իրացման արդյունավետ մակարդակին` համաձայն ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի շրջանակներում երկրի ստանձնած հանձնառություններին: Վերջում բանախոսն ամփոփ կերպով ներկայացրեց ԵՄՄՍԳ-ի գործիքները, ներառյալ տվյալների շտեմարաններն ու դասակարգման գործիքները, որոնք կարող են հասանելի լինել ԱլԳ երկրների ազգային ՄՍ գրասենյակների և օգտատերերի հետ համաձայնագրերի միջոցով:
Մասնակիցներին դիմեց նաև «EUGIPP» ծրագրի ներկայացուցիչ, Մտավոր սեփականության ազգային կենտրոնի (SAKPATENTI) փոխնախագահ Նինո Չիկովանին` հաստատելով ծրագրի՝ այլ գործընկեր երկրներում հնարավոր տեղայնացման համար սեփական փորձով կիսվելու պատրաստակամությունը:
Նստաշրջանը շարունակվեց «ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայության ծառայություններն ու փորձը» զեկույցով, որը ներկայացրեց նշված ծառայության ծրագրերի ավագ ղեկավար Կլեր Ֆրիցը: Ծառայության հիմնական շահառուները ԵՄ կողմից ֆինանսավորվող հետազոտական ծրագրերը, ԵՄ ՓՄՁ-ներն ու միջսահմանային բիզնես գործունեությամբ զբաղվող միկրո ձեռնարկությունները, ինչպես նաև ՓՄՁ-ներին և հետազոտողներին նորարարական աջակցության ծառայություններ մատուցող միջնորդներն են: Բանախոսը նշեց, որ ծառայությունների շրջանակն ընդգրկում է ՄՍ-ի բոլոր ձևերը և ներառում է թեժ գծի միջոցով հաճախորդամետ ՄՍ աջակցությունն ու ՄՍ-ի կառավարման կարևորության մասին իրազեկման արշավները: Կազմակերպվում են նաև ՄՍ հիմնախնդիրների վերաբերյալ դասընթացներ ու վեբինարներ, որոնք կարող են օգնել ԱլԳ տարածքում նորարարություններին աջակցման դերակատարներին՝ իրենց կարողությունները զարգացնելու գործում:
ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայության կողմից մշակված աջակցության մեխանիզմներից մեկը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում գործող ՄՍ դեսպանների ինստիտուտն է, որն ընդգրկում է 28 երկիր: ԱլԳ տարածաշրջանի ՓՄՁ-ների շրջանում գիտելիքների տարածմամբ զբաղվում են Բելառուսի Տեխնոլոգիաների փոխանցման հանրապետական կենտրոնի տնօրեն դոկտոր Ալեքսանդր Ուսպենսկին և Մոլդովայի Գիտահետազոտական գործունեության ազգային գործակալության Նորարարական ծրագրերի տնօրինության ղեկավար Վադիմ Յաչևիչին, որոնք երկուսն էլ ՄՍ դեսպանության փորձ ունեն: ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայության փորձը կարող է փոխանցվել ԱլԳ երկրներում դեսպանի դերը ստանձնած համալսարանների, առևտրի պալատների, տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հետազոտական և տեխնոլոգիական կենտրոնների միջոցով:
Միջոցառումն ավարտվեց գիտահետազոտական կազմակերպությունների, ՓՄՁ–ների և բիզնեսի աջակցման կազմակերպությունների համար նախատեսված «ՄՍ պաշտպանությունն ու օգտագործումը ՏՀՏ ոլորտում» թեմայով հատուկ դասընթացով, որը վարեց «Iambic Innovation Ltd» ընկերության գործադիր տնօրեն, ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայությունում ՄՍ և նորարարությունների հարցերով ավագ խորհրդատու դոկտոր Յուջին Սուինին։ Նա խոսեց ՏՀՏ առանձնահատկությունների, բոլոր ոլորտներում նորարարությունների հնարավոր դրսևորումների միջակայքի և ՄՍ բազմաթիվ հնարավոր ձևերի, ինչպես նաև օգտագործման ուղիների և բիզնես մոդելների մասին: Նա ընդգծեց, որ թեև ՄՍ բոլոր ձևերը կարող են դիտվել որպես տնտեսական ակտիվ, դրանք իրավական գործիքներով պաշտպանելը ցանկացած բիզնեսի համար պետք է դիտվի որպես ռազմավարական առևտրային որոշում: Դոկտոր Սուինին լսարանին ծանոթացրեց ՏՀՏ-ն ՄՍ իրավունքներով պաշտպանելու վերաբերյալ որոշումների կայացման ռազմավարությանը՝ նշելով, որ եթե ծրագրային ապահովման և ծառայությունների ուղղությամբ գերակշռում են ապրանքային նշաններն ու հեղինակային իրավունքները, ապա հեռահաղորդակցության և սարքային ապահովման ուղղությամբ առավել նպատակահարմար միջոց է արտոնագրումը:
Եզրափակելով միջոցառումը՝ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլն ամփոփեց, որ ՏՀՏ վրա հիմնված նորարարություններին աջակցությունը պետք է հաշվի առնի ՄՍ ակտիվների ռազմավարական կառավարման կոմերցիոն կարևորությունը և ներառի ինչպես ՄՍ-ի հետ կապված դասընթացներ, այնպես էլ գործարար կապերի հաստատման բաղադրիչներ՝ ազգային նորարարական էկոհամակարգի կարողությունների զարգացման համար: Ազգային արտոնագրային գրասենյակների, համալսարանների, նորարարության աջակցման կազմակերպությունների և իրավաբանական ու տեխնոլոգիական հարցերում խորը փորձառություն ունեցող արհեստավարժ խորհրդատուների միջև նոր համագործակցային կապերը գործնականում պարարտ հող կստեղծեն ԱլԳ երկրներում սիներգիաների և գիտելիքահեն նորարարությունների խթանման համար։ Այսպիսով, ՄՍ–ի վերաբերյալ առաջին խորհրդատվությունները ստարտափների և ՓՄՁ-ների համար պետք է հասանելի դառնան նորարարության աջակցման կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են բիզնես ինկուբատորները, արագացուցիչները, կլաստերային կազմակերպությունները և թվային նորարարական հանգույցները:
***
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ՏՀՏ նորարարությունների ընտրված քաղաքականության ոլորտներում Արևելյան գործընկերության համայնքների կայացմանը: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, այն ձգտում է երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին:
Զեկույցներ
«Մտավոր սեփականության աջակցությունը ՓՄՁ-ներին» Ներբեռնել
«ԵՄՄՍԳ միջազգային համագործակցությունը» Ներբեռնել
«ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայության ծառայություններն ու փորձը» Ներբեռնել
«ՄՍ պաշտպանությունն ու օգտագործումը ՏՀՏ ոլորտում» Ներբեռնել
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված այլ միջոցառումներ
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին

21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին