ՏՀՏ նորարարությունների վերաբերյալ ցանցային միջոցառում. նորարարական էկոհամակարգի դերակատարների կարողությունների ամրապնդում՝ ԱլԳ տարածաշրջանի ստարտափներին ու ՓՄՁ-ներին ՄՍԻ հետ կապված ծառայություններ մատուցելու համար

  • Ամսաթիվ: 02/03/21 մինչև 02/03/21
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը մարտի 2-ին կանցկացնի ՏՀՏ նորարարությունների ոլորտի ցանցային միջոցառում: Այն կկենտրոնանա ՏՀՏ նորարարությունների ոլորտում մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) հետ կապված խնդիրների վրա և կշոշափի ազգային արտոնագրային գործակալությունների, բիզնեսի աջակցման ասոցիացիաների, տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների և օժանդակ կազմակերպությունների (ներառյալ համալսարանների ու գիտահետազոտական կազմակերպությունների շրջանակներում գործողները), ինչպես նաև նախարարական մակարդակի ներկայացուցիչների ու նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող գործակալությունների շահերը:

Միջոցառման նախնական նպատակն է ավելի լավ գիտելիքներ փոխանցել ՄՍԻ թեմատիկ գործիքների և հնարավորությունների վերաբերյալ, որոնք առաջարկվում են ԵՄ առանցքային կազմակերպությունների կողմից: Նպատակ կա նաև քննարկել ԱլԳ երկրներում գործող ազգային արտոնագրային գրասենյակների, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների և նորարարական էկոհամակարգի այլ դերակատարների կարողությունների զարգացման հնարավորություններն ու դիտարկել ԵՄ կազմակերպությունների հետ համագործակցության հավանական ոլորտները:

Միջոցառումը կմեկնարկի ՄՍ քաղաքականության հեռանկարների վերաբերյալ հիմնական ելույթով՝ Եվրոպական հանձնաժողովի (DG GROW) ներկայացուցչի մատուցմամբ: Այնուհետև ՄՍ եվրոպական գրասենյակը կներկայացնի տեխնոլոգիապես առաջադեմ գործիքներ և ծառայություններ, որոնք նրանք առաջարկում են ԱլԳ տարածաշրջանի ՓՄՁ-ներին և ՄՍ մասնագետներին: Հաջորդիվ, ՄՍ ոլորտում տեխնիկական աջակցության եվրոպական ծառայությունը (European IP Helpdesk) կներկայացնի իր արժեքային առաջարկը և կկիսվի գործընկեր երկրները` Բելառուսը և Մոլդովայի Հանրապետությունը ներկայացնող ՄՍ դեսպանների փորձով: Ի վերջո, միջոցառումը մասնակիցներին կհրավիրի գիտահետազոտական կազմակերպությունների, ՓՄՁ-ների և բիզնեսի աջակցման կազմակերպությունների համար ՏՀՏ ոլորտում ՄՍ կառավարման, պաշտպանության և շահագործման վերաբերյալ հատուկ վեբինարի:

Հանդիպումը կվարի EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլը: Այն կկառուցվի ԵՄ և ԱլԳ հետևյալ բանախոսների զեկուցումների ու նրանց հետ հարցուպատասխանների շուրջ.

  • Վավժինեց Պերշկե, Քաղաքականության պատասխանատու, Եվրոպական հանձնաժողով (DG GROW).
  • Կլեր Ֆրից, Ծրագրերի ավագ ղեկավար, Eurice GmbH և European IP Helpdesk.
  • Դոկտոր Յուջին Սուինի, Գործնական նորարարությունների և ՄՍ կառավարման փորձագետ, European IP Helpdesk.
  • Դոկտոր Ալեքսանդր Ուսպենսկի, Տեխնոլոգիաների փոխանցման հանրապետական ​​կենտրոնի տնօրեն, Բելառուսի Հանրապետությունում ՄՍ դեսպան.
  • Վադիմ Յաչևիչի, Գիտահետազոտական գործունեության ազգային գործակալության Նորարարական ծրագրերի տնօրինության ղեկավար, Մոլդովայի Հանրապետությունում ՄՍ դեսպան:

Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ կամ ունեք հարցեր, խնդրում ենք դիմել ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար Աննա Պոբոլին (anna.pobol@gmail.com):

Թիրախային լսարանի ներկայացուցիչները մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝ մինչև մարտի 1-ը:


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը