«EU4Digital» ծրագիրը նոյեմբերի 11-ից 13-ը Իսպանիայի Մալագա քաղաքում կայանալիք «Կոնվերգենցիա: Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի շրջանակում կհյուրընկալի ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատմանն ուղղված 1-ին միջոցառումը՝ ԱլԳ տարածաշրջանի նորաստեղծ (ստարտափ) և ընդլայնվող (սքեյլափ) ընկերությունների, գործարար ասոցիացիաների, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպությունների և քաղաքականություն մշակողների համար, որոնք կապված են բլոկչեյն տեխնոլոգիաների հետ:
Բլոկչեյնի համաշխարհային համաժողովում կանցկացվի նաև «ԱլԳ տարածաշրջան. թվային նորարարությունները, բլոկչեյն տեխնոլոգիաները և ընդլայնվող ընկերությունները՝ զարգացող շուկաներում» խորագրով պանելային քննարկում: Այս քննարկման նպատակը զարգացող շուկաներում տնտեսական աճի և սոցիալական զարգացման խթանման գործում թվային նորամուծությունների ու տեխնոլոգիաների ունեցած դերի վերաբերյալ փորձով փոխանակվելն է: Քննարկումը հատուկ ուշադրության կարժանացնի Արևելյան գործընկերության երկրներին՝ «EU4Digital» ծրագրի համատեքստում, և նորարարական քաղաքականության, թվային նորարարությունների էկոհամակարգերի ու զարգացող շուկայական տնտեսություններում խորը տեխնոլոգիական ստարտափների և ՓՄՁ-ների ընդլայնման գործընթացների հետ կապված թեմաներին:
Միջոցառման նպատակը.
- Հասկանալ այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել թվային նորարարությունները / տարատեսակ շահագրգիռ կողմերը՝ համաշխարհային բլոկչեյն համայնքում ներգրավվելիս.
- Դյուրացնել բլոկչեյն տեխնոլոգիաների ԱլԳ համայնքի ստեղծումը (ԱլԳ բլոկչեյն տեխնոլոգիաների աշխատանքային խումբ).
- Նպաստել բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային օրակարգի վերաբերյալ առավել խորքային գիտելիքներին՝ ԱլԳ շահագրգիռ կողմերի շրջանում.
- Նպաստել ԱլԳ մասնակիցների հանդիպմանը Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակիցների հետ.
- Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համայնքի դատին ներկայացնել ԱլԳ բլոկչեյն ստարտափները / սքեյլափները.
- Պիլոտավորել կապերի հաստատման սխեմաները / եղանակները՝ «EU4Digital» ծրագրի համատեքստում:
Ակնկալվող արդյունքներ.
- ԱլԳ շահագրգիռ կողմերը կընդլայնեն իրենց կապերը Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասնակիցների հետ
- Կստեղծվի ԱլԳ բլոկչեյն տեխնոլոգիաների աշխատանքային խումբ, որը Եվրոպական հանձնաժողովի համար որպես միասնական կոնտակտային կենտրոն կծառայի՝ ԱլԳ տարածաշրջանում բլոկչեյն տեխնոլոգիաների հետ կապված հիմնահարցերի համար