

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
ՏՀՏ նորարարություններին նվիրված երկրորդ ցանցային միջոցառում. համագործակցության նոր հեռանկարներ Արևելյան գործընկեր երկրների այլընտրանքային ֆինանսական դերակատարների և ԵՄ ցանցերի միջև
Ամսաթիվ: 15/10/20
Հոկտեմբերի 8–ին կայացած EU4Digital–ի ցանցային միջոցառմանը քննարկվեցին Արևելյան գործընկեր երկրներում գործող այլընտրանքային ֆինանսավորում տրամադրողներին դեպի եվրոպական ցանցեր և հարթակներ ներգրավելու ուղիները, ինչպես նաև դրանց ներուժի ավելացման տարբերակները՝ տարածաշրջանում ՓՄՁ–ների համար ֆինանսների մատչելիությունն ընդլայնելու նպատակով։
EU4Digital–ի ղեկավար կոմիտեի շաբաթվա շրջանակներում անցկացված վիրտուալ ցանցային միջոցառումն ուղղված էր Արևելյան գործընկեր երկրների այլընտրանքային ֆինանսավորման ոլորտի կազմակերպություններին՝ աջակցելու տարածաշրջանային գործարար ցանցերի և ասոցիացիաների ու վերջիններիս եվրոպական գործընկերների միջև համագործակցությանը: Հանդիպման ընթացքում ԱլԳ տարածաշրջանում հնարավոր համագործակցությանն ուղղված արժեքային առաջարկներով, ծրագրերով ու տեսլականներով կիսվեցին գործարար աջակցության, բիզնես հրեշտակների և քրաուդֆինդինգի ոլորտների ԵՄ առանցքային ցանցերը, մասնավորապես.
- Գործարարության և նորարարության կենտրոնների եվրոպական ցանց (EBN).
- Գործարար հրեշտակների եվրոպական ցանց (EBAN).
- Եվրոպայի գործարար հրեշտակներ (BAE).
- Քրաուդֆանդինգի եվրոպական ցանց (ECN):
Միջոցառումը ներգրավել էր ավելի քան 80 մասնակիցների՝ այլընտրանքային ֆինանսավորման ոլորտում գործող ԱլԳ շուրջ 55 տարբեր կազմակերպություններից: Քննարկմանը միացել էին գործարար հրեշտակներ, վենչուրային կապիտալի ասոցիացիաներ, քրաուդֆանդինգային հարթակներ, նախարարություններ, գործակալություններ և տվյալ էկոհամակարգի այլ դերակատարներ՝ Արևելյան գործընկեր երկրներից, ինչպես նաև Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ, ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներ ու ՏՀՏ նորարարությունների փորձագիտական ցանցի անդամներ:
Միջոցառումը բաղկացած էր ֆինանսների հասանելիության խնդրի մի շարք ասպեկտների վրա կենտրոնացած տարբեր ինտերակտիվ նստաշրջաններից,
- Նորարարությունների և գործարարության աջակցման էկոհամակարգերում գործարար կապերի հաստատում.
- Գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի ասոցիացիաների շրջանում գործարար կապերի հաստատում.
- Քրաուդֆանդինգ էկոհամակարգերի միջև գործարար կապերի հաստատում:
Միջոցառումը բացեց EU4Digital–ի ՏՀՏ նորարարությունների ուղղության ղեկավար և միջոցառման վարող Աննա Պոբոլը, ով ներկայացրեց ցանցային միջոցառման նպատակները, որից հետո Եվրոպական նորարարության խորհրդի ՏՀՏ հարցերով ռազմավարական խորհրդատու Խեսուս Լոսանոն հանդես եկավ «Հրեշտակների ներդրումները ԱլԳ տարածաշրջանում» թեմայով ծրագրային ելույթով։
Պ-ն Լոսանոն շեշտեց ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի տեղական և միջազգային այլ դերակատարների հետ փոխազդեցության, ինչպես նաև էկոհամակարգի հետ կապերի հաստատման խիստ կարևորությունը՝ օգնելու վաղ փուլում գտնվող ներդրողների կողմից հեռանկարային ստարտափներ ընտրելուն, դրանց հաջողության մակարդակի բարձրացմանը և ռիսկերի կառավարմանը: Պ–ն Լոսանոյի խոսքով, գործարար հրեշտակների ցանցերի օգուտները, ինքնուրույն ներդրումների հետ համեմատած, ներառում են ռեսուրսների համատեղ օգտագործումը, միջոցների մեկտեղումը, համադրումը, ընկերակցությունը և շուկայի վրա ավելի մեծ ազդեցությունը կամ այնտեղ ավելի հեշտ մուտքի հնարավորությունը։«Նորարարությունների և գործարարության աջակցման էկոհամակարգերում գործարար կապերի հաստատում» թեմայով նստաշրջանը վարում էին EBN–ի ներկայացուցիչներ Դավիդ Ուլիրժը և Լուկա Մաինին: «Գործարար նորարարությունների առաջնորդների եվրոպական համայնքը և ԱլԳ տարածաշրջանում հնարավոր համագործակցության տեսլականը» թեմայով նրանց շնորհանդեսում ներկայացվեցին EBN-ի հիմնական նախաձեռնությունները․ ԵՄ գործարար նորարարությունների կենտրոնների (EU|BIC) հավաստագրում, բիզնեսի աջակցման որակյալ ծրագրերի մշակում և տեղաբաշխում, նախագծային համագործակցությունների նախաձեռնում և խթանում, գլոբալ կապերի հաստատում և բիզնեսի աջակցման շահերի պաշտպանություն: Ի նպաստ նորարարական ՓՄՁ–ների միջոցով նորարարությունները որպես տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ օգտագործելու իր առաքելությանը՝ EBN-ի կողմից EU|BIC որակի նշանի միջոցով հավաստագրված կազմակերպությունների որակի գնահատումը նրա անդամներին հնարավորություն է տալիս պահպանել նորարարությունների աջակցման բարձր չափորոշիչները: Ուկրաինայի ՓՄՁ զարգացման գրասենյակի (ՓՄՁԶԳ) խորհրդական Իննա Պետրենկոն կիսվեց «Ուկրաինայում EBN–ի գործարարության և նորարարության կենտրոնների ստեղծման» գործնական օրինակով։ Նա պատմեց Ուկրաինայում նմանատիպ կազմակերպության հիմնադրման հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա առաջընթացի մասին: Ուկրաինական փորձը ցույց է տալիս, որ կայունության պահպանման համար գործարար նորարարությունների կենտրոնները պետք է մատուցեն բարձրորակ ծառայություններ` հիմնվելով շուկայական մոտեցման վրա, զարգացնելով ծառայությունների բարձր որակն ապահովելու համար կենսական
կարողությունները, ինչպես նաև բիզնեսի աջակցման մի շարք կազմակերպությունների հետ մեկտեղ ընդլայնվելով ամբողջ երկրում: Ներկա պահին Ուկրաինայի կառավարությունն իր «Տնտեսական վերականգնման 2020-2022 թվականների առաջնահերթ գործողությունների ծրագրի» շրջանակներում դիտարկում է 24 EU|BIC–ներից բաղկացած լայն ազգային ցանցի ստեղծման հնարավորությունը։
Քննարկումը շարունակվեց գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի ասոցիացիաների շրջանում գործարար կապերի հաստատման վերաբերյալ նստաշրջանով: Հիմնական հարցերը վերաբերում էին գործարար հրեշտակների և դրանց ցանցերի ղեկավարների կարողությունների զարգացմանն ու ԵՄ կազմակերպությունների համայնքների հետ փոխազդեցությանը: Հարցերին պատասխանում էր Գործարար հրեշտակների եվրոպական ցանցի (EBAN) քարտուղարության տնօրեն Յակոպո Լոսոն, ով կիսվեց «Եվրոպայում գործարար հրեշտակների լանդշաֆտը հասկանալու և դրա հետ կապ հաստատելու» մասին իր գիտելիքներով: Պ-ն Լոսոն EBAN-ը ներկայացրեց որպես վաղ շրջանում ներդրողների համայնքի համաեվրոպական ներկայացուցչի, որն իր հովանու ներքո հավաքել է ավելի քան 50 երկրի շուրջ 150 անդամ–կազմակերպություն և ներկայացնում է մի ոլորտ, որն, ըստ մոտավոր հաշվարկների, տարեկան կատարում է 11,4 միլիարդ եվրոյի ներդրում: Մասնակիցները հարցեր բարձրացրեցին իրենց երկրներում գործարար հրեշտակների էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ կառավարության հնարավոր աջակցության վերաբերյալ: Հետագա քննարկման ժամանակ հարկային արտոնություններն ու համատեղ ներդրումային սխեմաները նշվեցին որպես տեղական հրեշտակների համայնքներին աջակցելու հնարավոր միջոցներ: Այնուամենայնիվ, պ–ն Լոսոն խորհուրդ տվեց, որ գործարար հրեշտակների աջակցությանն ուղղված ազգային ծրագրերի ստեղծումը և օժանդակ գործիքների ընտրությունն անհրաժեշտ է իրականացնել գործարար հրեշտակների տեղական համայնքի և տարբեր երկրներում բազմապիսի գործիքների կիրառման ազդեցությունների համեմատման փորձ ունեցող միջազգային համայնքների հետ սերտ համագործակցությամբ։
Եվրոպայի գործարար հրեշտակների (BAE) գործառնությունների ղեկավար Յան Դեբեցը ներկայացրեց «Եվրոպայում հրեշտակների առաջատար ցանցերի հետ աշխատելու» հնարավորություններն ու փորձը։ Կազմակերպության հիմնական գործունեությունը գործարար կապերի հաստատմանն ուղղված ինտենսիվ գործողություններն են՝ մասնագիտացված միջոցառումների, հետազոտություններ և տվյալների հավաքագրման ու դրանց արդյունքները համայնքի անդամների շրջանում տարածելու միջոցով: Պ-ն Դեբեցը ներկայացրեց «Կին հրեշտակները՝ Եվրոպայի ձեռներեցների համար» ուսումնասիրությունը, որը նպաստում է ԱլԳ երկրներում կանանց ձեռներեցության հնարավոր խթանման վերաբերյալ քննարկումներին: Ի լրումն, ներկայացվեց ներդրողների և էկոհամակարգի խաղացողների հետ կապ հաստատելու համար նախատեսված «EuroQuity» հարթակը՝ որպես ԵՄ-ում ցանցին միանալու օգտակար գործիք:
Եզրափակիչ նստաշրջանը նվիրված էր «Քրաուդֆանդինգ էկոհամակարգերի միջև գործարար կապերի հաստատմանը», որի շրջանակներում Քրաուդֆանդինգի եվրոպական ցանցի (ECN) գործադիր տնօրեն Օլիվեր Գայդան հանդես եկավ «ԱլԳ տարածաշրջանում հնարավոր համագործակցության վերաբերյալ արժեքային առաջարկ և տեսլական» թեմայով զեկույցով: Ցանցի նպատակը մասնագիտական չափորոշիչների մշակմանը, ոլորտային հետազոտությունների իրականացմանը և իր անդամների ու ոլորտի հիմնական դերակատարների միջև մասնագիտական կապերի հաստատման հնարավորությունների ապահովմանն օգնելն է։ Քննարկման ընթացքում մասնակիցները նշեցին, որ ԱլԳ երկրների համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում վարկերի և սեփական կապիտալի վրա հիմնված քրաուդֆանդինգի ձևերը: Պ–ն Գայդան նշեց Արևելյան գործընկեր երկրներին օժանդակելու հնարավորությունները՝ ԵՄ լավագույն պրակտիկաներին համապատասխան քրաուդֆանդինգի կարգավորման դաշտի մշակմամբ։
Քրաուդֆանդինգի վերաբերյալ գործնական մոտեցումներ ներկայացրեց Վրաստանի ազգային բանկի Ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Օթար Գորգոձեն, ով կիսվեց «Վրաստանում քրաուդֆանդինգի կարգավորումների մշակման խնդիրներով ու գործընթացներով»: Նա ասաց, որ վերջերս բանկը տեխնոլոգիապես չեզոք մոտեցում է որդեգրել վերահսկողության ոլորտում: 2019 թվականի դեկտեմբերից ստեղծվել են նոր կառույցներ՝ օգնելու Վրաստանում ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը։ Այդպիսի կառույցների թվում են Ֆինանսական նորարարությունների գրասենյակը, RegLab–ը, Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդելների ռիսկերի կառավարման շրջանակը, Թվային բանկի լիցենզավորման շրջանակը և «Open API» չափորոշիչը: Քննարկումն այնուհետև անդրադարձավ այս գործիքների առանձնահատկություններին և ԱլԳ մյուս երկրներից ստացված խնդրանքներին` կիսվելու ֆինանսական շուկաների կարգավորման փորձով:
Ցանցային միջոցառումը ամփոփվեց այն եզրակացությամբ, որ առկա է Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ ցանցերի ու հարթակների միջև հետագա համագործակցության անհրաժեշտություն։ ԵՄ յուրաքանչյուր կազմակերպության և Արևելյան գործընկեր երկրներից հետաքրքրված մասնակիցների միջև նախատեսվում են հետագա հանդիպումներ՝ կազմակերպությունների միջև գործնական կապի, այդ թվում՝ կարողությունների զարգացման ծրագրերի և ԵՄ կազմակերպություններին հնարավոր անդամակցման վերաբերյալ քննարկումները շարունակելու նպատակով։
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, այն ձգտում է երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին