Դեկտեմբերի 14-ին կանցկացվի ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված EU4Digital-ի երրորդ միջոցառումը: Վիրտուալ նստաշրջանի թեման է՝ «ԵՄ և ԱլԳ երկրներում ՏՀՏ նորարարական կլաստերների միջև գործարար կապերի հաստատում՝ կլաստերային կազմակերպությունների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու նպատակով»:
Միջոցառումը նպատակ ունի խթանել ԱլԳ կլաստերների և կլաստերանման կազմակերպությունների տեսանելիության բարձրացմանը և դյուրացնել Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակում (ECCP) գրանցման գործընթացը: Միջոցառումը նվիրված կլինի նաև կլաստերների կազմակերպման և զարգացման վերաբերյալ գործնական տեղեկություններ և գիտելիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև դրանց միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Միջոցառումը նպատակաուղղված կլինի գործող նորարարական գործարար կլաստերների և կլաստերանման գործարար ցանցերի կարիքներին: Վերջիններս ձևավորվում են գործարար և մասնագիտական ասոցիացիաների, ինկուբատորների, արագացուցիչների, բարձր տեխնոլոգիաների և տեխնոպարկերի, ինչպես նաև նախարարությունների և պետական մարմինների կողմից, որոնք զբաղվում են կլաստերային քաղաքականությամբ և ձգտում են սահմանել նորարարական կլաստերներ ու գործիքներ՝ երկրներում դրանց զարգացմանն ու դրանց միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելու համար:
Միջոցառումը կսկսվի Եվրոպական հանձնաժողովի տեսանկյունից միջազգայնացման համատեքստում կլաստերային քաղաքականության գլխավոր հիմնասյունների ներկայացմամբ: Հաջորդիվ, Կլաստերների համագործակցության եվրոպական հարթակը (ECCP) կներկայացնի, թե ինչպես է այն օժանդակում կլաստերների կողմից միջազգային ճանաչում ձեռք բերելուն և դյուրացնում ԵՄ կլաստերների հետ գործարար կապերի հաստատմանն ու համագործակցությանը: ECCP-ն կներկայացնի նաև կլաստերների համար նախատեսված իր բացառիկ ծառայությունների փաթեթն ու կկիսվի գրանցման համար պահանջվող չափանիշների վերաբերյալ պատկերացումներով: Ի վերջո, ECCP-ից աջակցություն ստացած ԵՄ և ԱլԳ կլաստերները կկիսվեն ՏՀՏ կլաստերի կազմակերպման, զարգացման և միջազգայնացման իրենց փորձով ու գործնական գիտելիքներով: Նստաշարջանները, որոնք կվարի EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը, ներառելու են շնորհանդեսներ ու հարցուպատասխանի
ձևաչափով քննարկումներ՝ ԵՄ և ԱլԳ տարածաշրջանի ականավոր բանախոսների մասնակցությամբ, այդ թվում.
- Քրիստոֆ Գիշար, Քաղաքականության հարցերով պատասխանատու, Եվրոպական հանձնաժողով (DG GROW).
- Յան Մաարտեն դե Վետ (նախագծի ղեկավար) և Լյուսիա Սիլ (պրոֆիլների վավերացման պատասխանատու, ECCP).
- Անդրեի Կելեմեն, Կլուժի ՏՏ կլաստերի (ClujIT Cluster) գլխավոր գործադիր տնօրեն (Ռումինիա).
- Լյուդմիլա Շիյկո, Մերձկարպատյան էկոէներգետիկ կլաստերի (Precarpathian Eco-Energy Cluster) գործադիր տնօրեն.
- Ալեքսանդր Յուրչակ, Ուկրաինայի արդյունաբերական ավտոմատացման ասոցիացիայի գլխավոր տնօրեն.
- Օլգա Շապովալ, Խարկովի ՏՏ կլաստերի (Kharkiv IT Cluster) գործադիր տնօրեն (Ուկրաինա):
Մանրամասն օրակարգը հասանելի է այստեղ:
—–
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների բնագավառում ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, դրանք ձգտում են երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են ԱլԳ տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին: