Ազգային կարգավորող մարմինների անկախություն

  • Ամսաթիվ: 07/10/20 մինչև 07/10/20
  • Կիսվել:

Հոկտեմբերի 7-ին EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպման շրջանակներում լրացուցիչ ցերեկային միջոցառման ձևաչափով կանցկացվի ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության վերաբերյալ քննարկում: Այն տեղի կունենա վիրտուալ կարգով:

Միջոցառումը կկազմակերպվի «EU4Digital» ծրագրի կողմից և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: Ակնկալվում է, որ քննարկմանը կմասնակցեն Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (IRB EWG) անդամներ, էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC), Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT, DG TRADE, DG NEAR), Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողների, ԵՄ պատվիրակությունների և Արևելյան գործընկեր երկրներից այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Միջոցառման հիմնական նպատակն Արևելյան գործընկեր երկրներում կարգավորողների անկախության գնահատման մեթոդաբանության խթանումը և բացերի գնահատման վարժանքի նախնական արդյունքների ներկայացումն է: Հանդիպման ընթացքում կներկայացվեն նաև կարգավորման անկախությանն ոլորտում ԵՄ համապատասխան կարգավորիչ շրջանակն ու ԵՄ լավագույն պրակտիկաները:


Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը