Արևելյան գործընկերության (ԱլԳ) շահագրգիռ կողմերի՝ ապրիլի 21-ին կայանալիք առցանց հանդիպումն ուղղված է ներկայացնելու արևելյան գործընկեր երկրներում անկախ ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) ստեղծման և թվային միջավայրերի (ինչպիսին լայնաշեր կապի ենթակառուցվածքներն են) ներդաշնակեցման նպատակների ուղղությամբ կատարված աշխատանքների առաջընթացն ու արդյունքները:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ անկախությունը, ԱԿՄ-ների լիազորությունները և հատուկ պարտականությունները, լայնաշերտ կապի ոլորտում իրադրության մոնիտորինգի և գնահատման մեխանիզմները՝ դիմակայուն և հեռանկարային ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների խթանման և արևելյան գործընկեր երկրների ազգային շուկաներում մրցակցության խթանման նպատակով։
Մասնակիցներին կներկայացվի Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) հետ սերտ համագործակցությամբ «EU4Digital» ծրագրի կատարած աշխատանքն, ինչպես նաև վերոհիշյալ նպատակների ուղղությամբ հետագա անելիքները։
Միջոցառումը կազմակերպում է EaPeReg-ի Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խումբը (ԱԿԼԿ ՓԱԽ)՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: