Ո՞րն է թվային նորարարությունների նպաստավոր էկոհամակարգի գրավականը ստարտափների համար: Որո՞նք են առանցքային բաղադրիչները և ինչպե՞ս կարելի է դրանք համատեղել՝ օպտիմիզացնելու ձեռնարկությունների միջև ՏՀՏ նորարարությունները: Սրանք այն հիմնական հարցերն են, որոնք դիտարկվել են ԵՄ լավագույն փորձի վերաբերյալ EU4Digital-ի կողմից «ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ սկսնակ (ստարտափ) և ընդլայնվող (սքեյլափ) ընկերությունների համար» ուսումնասիրությունում:
Վերջին ամիսներին «EU4Digital» ծրագրի ՏՀՏ նորարարությունների թիմը, հիմնվելով ԵՄ լավագույն փորձի վրա, իր ջանքերը կենտրոնացրել է միասնական օրենսդրական դաշտի խթանման ուղղությամբ՝ ի նպաստ Արևելյան գործընկերության երկրների միջև ՏՀՏ նորարարությունների: Նպատակն է` վեր հանել ԵՄ-ի ու նրա արևելյան հարևանների միջև առկա հիմնական բացերը և առաջարկել առկա տարբերության հաղթահարմանը միտված գործողություններ:
Վեց գործընկեր երկրներից յուրաքանչյուրն ընտրել է քաղաքականության առանձին ոլորտ, որի համար EU4Digital-ն իրականացնում է բացերի վերլուծություն, ինչից հետո կներկայացվեն քաղաքականության հարմարեցված առաջարկություններ և դրանց իրականացման գործողությունների ծրագրեր:
Մոլդովայի Հանրապետությունը որպես իր քաղաքականության գերակա ուղղություն է ընտրել ՏՀՏ նորարարական էկոհամակարգերի ոլորտը: Բացերի նախնական վերլուծության հիման վրա «EU4Digital» ծրագրի կողմից մշակված առաջարկություններն ուղղված կլինեն Մոլդովայում ստարտափ էկոհամակարգի ամրապնդմանը՝ ազգային նորարարական քաղաքականության կամ թվային քաղաքականության շրջանակում նորարարական ցանցերի և հանրույթների զարգացմանն աջակցելու միջոցով:
Սույն հոդվածում ընդհանուր գծերով ներկայացված է Մոլդովայի ընտրած քաղաքականության ոլորտում (ՏՀՏ նորարարական էկոհամակարգեր՝ սկսնակ (ստարտափ) և ընդլայնվող (սքեյլափ) ընկերությունների համար) ԵՄ լավագույն փորձը:
Ի՞նչ է ստարտափ էկոհամակարգը
Ըստ Startup Commons-ի՝ «ստարտափ էկոհամակարգը ձևավորվում է մարդկանց, իրենց զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափների ու տարատեսակ կազմակերպությունների կողմից, որոնք մեկ ընդհանուր վայրում (ֆիզիկական և/կամ վիրտուալ) որպես մեկ ընդհանուր համակարգ փոխգործակցում են նոր ստարտափների ստեղծման ուղղությամբ»:
Նորարարական էկոհամակարգի զարգացման քաղաքականությունը բխում է այն գիտակցումից, որ նորարարական էկոհամակարգի արդյունավետության հիմնական աղբյուրներն են՝ հաստատությունների որակը (նորարարությունների համար կարգավորող և հիմնարար պայմաններ), դերակատարների որակն (կոմպետենցիաներ և հմտություններ) ու կապերի որակը (ցանցային կապեր և համապատասխան կազմակերպական ձևերի զարգացում):
Էկոհամակարգ կերտողները
Startup Europe-ը (Ստարտափ Եվրոպա) որպես էկոհամակարգի կերտողներ (ծրագրավորողներ, օպերատորներ) է դիտարկում նրանց, ովքեր.
- դերակատարում ունեն տեղական համայնքում ձեռներեցների ներառական ցանցի ստեղծման գործում` քովորքինգ տարածության կազմակերպման, երիտասարդ ձեռներեցներին մենթորության տրամադրման կամ ցանցային միջոցառումների կազմակերպման միջոցով.
- դերակատարում ունեն կառավարությունում և ներգրավված են ստարտափների վրա ազդող քաղաքականությունների մշակման գործում.
- դերակատարում ունեն նորարարական և ձեռներեցության ենթակառուցվածքների ու ծառայությունների ցանկում:
Թվային նորարարությունների էկոհամակարգի դերակատարների կողմից մատուցվող ծառայությունների մանրամասն սպեկտրը, ինչպես նաև թվային նորարարություններին աջակցման ուղղությամբ մասնագիտացած կազմակերպությունների ընդլայնված նկարագրությունը մշակվել է ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության (2018) շրջանակներում:
ԵՄ-ում իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են ինչպես եվրոպական էկոհամակարգերում սկսնակ դերակատարների միջև կամուրջների ստեղծմանը, այնպես էլ՝ նորարարական էկոհամակարգեր կերտողների ուսուցմանը.
- Օրինակ, Startup Commons-ը տրամադրում է էկոհամակարգերի զարգացման խորհրդատվություն ու ստարտափ էկոհամակարգերի օպերատորներին հնարավորություն է տալիս իրականացնել թվային փոխակերպում` միացման և ստարտափ էկոհամակարգերի ներսում ու դրանց միջև տվյալների հոսքի գլոբալ ապահովման համար: Էկոհամակարգ կերտողներին Startup Commons-ն առաջարկում է հիմնական գիտելիքներ, խորհրդատվություն, ծրագրային հավելվածներ ու թվային ենթակառուցվածքներ` միացման, համեմատական վերլուծության և հիմնական կատարողական ցուցանիշների (KPI) համար, օժանդակ գործառույթներ և նախագծեր՝ տվյալահեն էկոհամակարգի զարգացման համար: Էկոհամակարգի օպերատորներին Startup Commons-ն առաջարկում է էկոհամակարգային հիմնական հավելվածներ, թվային էկոհամակարգի ճարտարապետության մշակում, թվային փոխակերպում և թիմային զարգացման աջակցություն:
- Startup Europe-ն էկոհամակարգ կերտողների համար կազմակերպում է անվճար առաքելություններ` այլ էկոհամակարգերն ուսումնասիրելու, առաջատարներին հանդիպելու և երկարատև կապեր հաստատելու համար:
Աջակցություն գիտելիքային և նորարարական հանրույթներին
Նորարարական էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ ԵՄ լավագույն փորձը ներառում է հանրույթներին աջակցման գործողություններ.
- Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի (EIT) Գիտելիքային և նորարարական հանրույթները խոշորագույն նորարարական ցանցերն են Եվրոպայում, և խոշորագույններից մեկն՝ աշխարհում: Նորարարական հանրույթներն ընդգրկում են նորարարությունների ամբողջ շղթան. ուսումնական և կրթական ծրագրեր, հետազոտություններից մինչև շուկա ուղու ամրապնդում, նորարարական նախագծեր, ինչպես նաև բիզնես ինկուբատորներ ու աքսելերատորներ (արագացուցիչներ):
- Նշված հանրույթներից մեկը EIT Digital-ն է, որը բաղկացած է երկու ռազմավարական մասերից: Առաջին մասը կենտրոնանում է նախաինկուբացիոն ծառայությունների վրա և ունի թվային խզվածքի (ձեռնարկությունների ստեղծման միջոցով) ու թվային փոխակերպման (նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) գործարկման միջոցով) ուղղությամբ աջակցության նպատակ: Երկրորդ մասը կենտրոնանում է ընդլայնման արագացման վրա և ունի եվրոպական արդյունաբերության գերիշխող դերակատարների նոր սերնդի ձևավորման նպատակ:
ԵՄ սահմաններից դուրս հանրույթների զարգացման աջակցության նպատակով արդյունավետ գործառնական մեխանիզմ է մշակվել Startup Canada Communities-ի շրջանակներում, որն համարվում է կապակցելիությանը, լայն զանգվածների առաջխաղացմանն ու հասունացմանը, ձեռներեցների կողմից ղեկավարվող հանրույթների աջակցմանն ուղղված Startup Canada-ի դրոշակակիր ծրագիրը:
Էկոհամակարգային դերակատարների միացում
Գոյություն ունեն էկոհամակարգային դերակատարներին միմյանց կապող մի շարք հարթակներ.
- ScaleUp EU-ն ներդրողների և ընկերությունների պրոֆիլների հիման վրա հանդիպումների ստեղծման ավտոմատ գործիք է, որը դյուրացնում է EIC-ի կողմից ֆինանսավորվող ընկերությունների ու ներդրողների միջև գործընկերությունները: ScaleUp EU-ն բաց է «Հորիզոն 2020»-ի մասնակից երկրներում հիմնադրված ակտիվ ներդրողների համար («Հորիզոն 2020» ծրագրին ասոցիացված երկրների թվում են՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան):
- Գոյություն ունեն մի շարք մասնավոր հարթակներ (F6S, EuroQuity, AngelList, Gust, Onevest, Our crowd, Funders club և այլն), որոնք ակտիվորեն միմյանց հետ են կապում ստարտափներին, բիզնես հրեշտակներին ու վենչուրային ներդրողներին` միասին ուղղություն հաղորդելով էկոհամակարգի ներսում ներդրումների դինամիկային:
Կան նախաձեռնություններ, որոնք միմյանց են կապում նույնական էկոհամակարգային դերակատարներին (միատեսակ շահառուներին կամ ընդհանուր շահեր կիսողներին): ԵՄ մակարդակում դրանք են՝ Եվրոպայում ընդլայնման տեսանկյունից նպաստավոր էկոհամակարգի ձևավորմանն ուղղված «Ստարտափ Եվրոպա» գործընկերության (SEP) ներդրողնողների համաժողովը, Եվրոպական թվային ֆորումը (EDF), Ներդրումային հիմնադրամների և շուկայի սկսնակ դերակատարների ասոցիացիան (EBAN), Եվրոպայի բիզնես հրեշտակները, Աքսելերատորների համագումարը, «Յունիքորնների» համաժողովը, «Ստարտափ Եվրոպա» համալսարանական ցանցը, ԵՄ կլաստերային գործընկերության հարթակը (Փոքր և միջին ձեռներեցության գործադիր գործակալության մաս է կազմում) և Թվային նորարարությունների հանգույցների համաեվրոպական ցանցը:
Այլ նախաձեռնություններ միմյանց են կապում առանձին տեսակի էկոհամակարգային դերակատարներին: «Ստարտափ Եվրոպա» գործընկերությունը (SEP) եվրոպական ստարտափ ընկերություններին կապո
երկրների շարքում տեղական կոնտակտային կետեր են գործում Հայաստանում և Ուկրաինայում:
Որոշ այլ նախաձեռնություններ էլ միմյանց են կապում բոլոր տեսակի էկոհամակարգային դերակատարներին՝ տարբեր հատվածներում նրանց համատեղ գործունեությունը հնարավոր դարձնելու համար.
- Startup Europe-ը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն է, որը մտադիր է միմյանց կապել Եվրոպայով մեկ գործող տեղական ստարտափ էկոհամակարգերը և ընդլայնել այլ շուկաներում (օրինակ՝ Սիլիկոնյան հովտում կամ Հնդկաստանում) ներդրումներ կատարելու նրանց կարողությունները: Նախաձեռնության շրջանակներում գործում է «Startup Europe» ակումբը, որը համախմբում է ստարտափներին, ներդրողներին և էկոհամակարգը զարգացնողներին:
- «Ստարտափների ընդլայնում» նախաձեռնությունը նպատակ ունի էկոհամակարգի կառուցմանն ուղղված նախագծերի միջոցով վերացնել միասնական շուկայում ընդլայնման խոչընդոտները, ինչպես նաև բարելավել ստարտափ էկոհամակարգը` միմյանց կապելով Եվրոպայով մեկ գործող տեղական էկոհամակարգերը: Նախաձեռնությունը ներառում է նաև միջոցառումներ, որոնք ստարտափներին օգնում են գտնել միջազգային տարածվածություն: Startup Europe-ի միասնական պատուհանի միջոցով ստարտափներն ու էկոհամակարգը զարգացնողները հեշտությամբ օգտվում են ԵՄ մակարդակում առաջարկվող բոլոր տեսակի ֆինանսավորման ծառայություններից և այլ օժանդակության ձևերից:
Եվրոպական տարածաշրջանների բազմազան էկոհամակարգերի միմյանց կապելուն ուղղված հատուկ գործողությունները ներառում են.
- Միջոցառումներ, որոնց շրջանակներում կարելի է ներկայացնել տեղական գործողություններն ու իրականացվող քաղաքականությունները. «Startup Europe Week» (եվրոպական 250 քաղաքներում անցկացվող միասնական միջոցառում՝ 400 միաժամանակյա գործողություններով), «Startup Europe Awards» («Եվրատեսիլ»՝ ստարտափների համար), «European Maker Week» (ստարտափ տոնավաճառ):
- Մրցանակային մեթոդաբանություն հինգ տարբեր մակարդակներում (տեղական, շրջանային, մարզային, ազգային և եվրոպական).
- Տեղական էկոհամակարգերի քարտեզագրում՝ վեբ-կայքերի միջոցով. EDCI (Քաղաքների եվրոպական թվային դասիչ), Ստարտափ հանգույցներ, Startup Europe-ի քարտեզ, Եվրոպական ստարտափ նախաձեռնություն:
Ստեղծվել են մի շարք ծրագրեր՝ ստարտափներն ու սքեյլափները միջազգայնորեն հզորացնելու համար. SEC2SV (Սիլիկոնյան հովիտ), SEU-IN (Startup Europe-ի ցանց Հնդկաստան), SEC2LATAM (Startup Europe-ի ցանց Լատինական Ամերիկա), SEC2A (Startup Europe-ը գալիս է Աֆրիկա).
«Startup Europe» նախաձեռնության ներքո երկու Startup Europe ցանցերի ձևավորումն արդյունքն է էկոհամակարգերը միմյանց կապելուն ուղղված ԵՄ գործողությունների. «Startup Europe ցանց – Կենտրոնական և Արևելյան Եվրոպա» ու «Startup Europe ցանց – Արևմտյան Բալկաններ»: Շուտով կձևավորվի նաև Արևելյան գործընկերության ցանցը:
ւմ է խոշոր և միջին ձեռնարկությունների հետ, որոնք կապիտալ հոսքերի, ստաժավորման և գնումների հնարավորություններ են ընձեռում: «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագիրը սկսնակ կամ նման ձգտում ունեցող ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս սովորել այլ մասնակից երկրներում փոքր բիզնեսներ վարող փորձառու ձեռնարկատերերից: Արևելյան գործընկերության
Հետագա Քայլեր
Ստարտափ էկոհամակարգերի ոլորտում ԵՄ լավագույն փորձի վերաբերյալ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի կազմած ամբողջական զեկույցն օգտագործվել է Մոլդովայի համար բացերի վերլուծության կառուցվածքը մշակելիս: Նշված վերլուծության հիման վրա ներկայում մշակվում է քաղաքականության առաջարկությունների շարք, որոնք համաձայնեցվելու են ազգային գործընկերների հետ:
Նշված առաջարկություններն այնուհետև հիմք կդառնան Մոլդովայի համար անհատական ազգային քաղաքականության իրականացման գործողությունների ծրագրի մշակման համար: Գործողությունների ծրագրով կսահմանվեն գործընկեր երկրում գործող շահագրգիռ կողմերը, ԵՄ գործիքները, հարթակներն ու հասանելի և ընդունելի փորձերը, ինչպես նաև, հնարավոր է, ԵՄ երկրներում կոնկրետ գործընկերները: Ծրագրի առաջիկա գործողությունները (դասընթացներ, ուսումնական այցեր, ցանցային միջոցառումներ, խթանման գործողություններ և այլն) կաջակցեն շահագրգիռ կողմերին՝ բացերի հաղթահարման ուղղությամբ իրենց հետագա գործունեության մեջ:
Այս ճանապարհով ԵՄ լավագույն փորձի ընդօրինակումը կօգնի խթանել ՏՀՏ նորարարությունների հասունությունն ու ստարտափ էկոհամակարգերի զարգացումն Արևելյան գործընկերության երկրներում արդյունավետ գործող կազմակերպությունների հետ:
Ի վերջո, ընդհանուր օրենսդրական դաշտը Մոլդովային հնարավորություն կտա օգտվել ԵՄ միասնական թվային շուկայից և նորարարական նոր գաղափարներ փոխանակել ու զարգացնել ԵՄ անդամ պետությունների գործընկերների հետ: