Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Հաջողակ պատմություններ
eDelivery լուծման միջոցով էլեկտրոնային տվյալների փոխգործունակ, անվտանգ և հուսալի փոխանակման նոր եղանակի ներածություն
Ամսաթիվ: 09/10/20
Ինչպիսի՞ տեսք ունի տեղեկատվության փոխանակումն՝ առանց թվային առաքման լուծման
Մեր օրերում, երբ որևէ ընկերություն ցանկանում է հաշիվ-ապրանքագիր ուղարկել արտասահմանյան գործընկերոջը, այն դուրս է գրում թղթային տեսքով` ստանդարտացման բացակայության պատճառով: Դա նշանակում է, որ փաստաթուղթը տպվում, ստորագրվում և ուղարկվում է ֆիզիկական, իմա՝ առձեռն կարգով: Որոշ դեպքերում թղթյա հաշիվ-ապրանքագրերն ուղեկցվում են դրանց լուսապատճենված (սկանավորված) տարբերակներով:
Տվյալների և փաստաթղթերի այս տեսակի փոխանակումը, որը զուրկ է ընդհանուր կառուցվածքից և անվտանգ թվային լուծումից, գործնականում ունի բազմաթիվ թերություններ և բարդություններ, ինչպիսիք են.
- Լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսների բեռ. տվյալների փոխանակման գործընթացին մասնակցող սուբյեկտները ստիպված են ժամանակ և ֆինանսական միջոցներ ներդնել, ինչպես նաև լրացուցիչ մարդկային կապիտալ հատկացնել` իրենց տեղեկատվական համակարգերի միջև միջկետային կապ ստեղծելու համար.
- Ձգձգման շղթա. թղթի միջոցով տվյալների փոխանակումն առաջացնում է բազմաթիվ ձգձգումներ: Օրինակ՝ ֆիզիկական փաստաթղթերի ստացման հետ կապված ձգձգումներ, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են վճարումների ուշացման, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների առաքման ուշացումների և եկամուտների հավանական կորստի.
- Տվյալների և բիզնեսի վտանգում. էլեկտրոնային փոստի միջոցով տվյալների փոխանակումն՝ առանց անվտանգ թվային լուծումների, վտանգում է ոչ միայն փոխանակվող տվյալները, այլև ամբողջ բիզնեսը:
Կա՞ն արդյոք այլընտրանքներ
ԵՄ-ն արդեն իսկ բանաձևել է թղթի վրա հիմնված տվյալների փոխանակման խնդրահարույց բնույթը: Սա, իր հերթին, խթան է հանդիսացել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը մշակի «Միացնելով Եվրոպան» ծրագրի (CEF) հիմնատարր էլեկտրոնային առաքումը (eDelivery): Այս մշակման նպատակը թվային հանրային ծառայությունների մատուցումը դյուրացնելն է` օգնելով մասնավոր և պետական կառույցների կողմից սահմանների ու ոլորտների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակմանը՝ փոխգործունակ, անվտանգ, հուսալի և վստահելի եղանակով: eDelivery-ի օգտագործման միջոցով յուրաքանչյուր մասնակից դառնում է ցանցային
հանգույց` օգտագործելով ստանդարտացված տրանսպորտային արձանագրություններ և անվտանգության քաղաքականություններ:
Աշխարհի ավելի քան 35 երկրներ արդեն իսկ տեղակայել են էլեկտրոնային առաքման ավելի քան 600 հասանելիության կետեր: Որոշ երկրներ ազգային մակարդակում նույնիսկ ավելի խիստ են ներդրել էլեկտրոնային առաքման օգտագործումը տարբեր ոլորտներում: Օրինակ՝ Դանիայում և Նորվեգիայում օրենքով պահանջ է դրված, որ պետական գնումների գործընթացում պետական մարմիններին էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրեր ներկայացվեն:
Ավելին, մասնավոր և պետական կառույցների կողմից փոխանակվող փաստաթղթերի ծավալի զգալի աճը նույնպես վկայում է eDelivery լուծման օգուտների մասին: Ըստ CEF-ի տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում eDelivery-ի միջոցով փոխանակված փաստաթղթերի քանակը 2015թ.-ի 3-րդ եռամսյակի շուրջ 5 միլիոն փաստաթղթից հասել է ավելի քան 405 միլիոն փաստաթղթի՝ 2020թ.-ի երկրորդ եռամսյակում: Ակնկալվում է, որ փոխանակվող փաստաթղթերի քանակն էլ ավելի մեծ աճ կունենա:
«eDelivery» պիլոտային ծրագիր. հնարավորություն Արևելյան գործընկերության համար
«EU4Digital» ծրագիրը նաև վերլուծում է էլեկտրոնային տվյալների միջսահմանային փոխանակման բարդությունները: Գոյություն ունեցող թերությունները հաղթահարելու համար նախատեսվում է գործարկել հաշիվ-ապրանքագրերի տվյալների փոխանակման «eDelivery» լուծման պիլոտային տարբերակը՝ Ուկրաինան և Լեհաստանը ներկայացնող բիզնես-գործընկերների միջև:
Պիլոտային ծրագրի շրջանակներում մասնակից ընկերությունները «eDelivery» խողովակի միջոցով կփոխանակվեն ստանդարտացված հաշիվ-ապրանքագրերի տվյալներով՝ կանոնավոր հիմունքներով այդ ապրանքագրերի ներկայացմանը զուգահեռ: Պահանջվող ծրագրակազմը կտեղակայվի վարձակալված ամպային հարթակում: Պիլոտավորումը նախատեսվում է իրականացնել 2020թ.-ի հոկտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում:
Պիլոտային ծրագրի բարեհաջող իրականացումն ապահովելու համար ներգրավվել են հետևյալ կողմերը.
- Ուկրաինական «Kernel» և «Premier Food» ընկերություններն ու նրանց գործընկերները Լեհաստանում.
- էլեկտրոնային առաքման հասանելիության կետերի սեփականատերերը. Edison S.A.-ը՝ Լեհաստանից, և «DIIA» պետական ձեռնարկության կողմից ղեկավարվող ուկրաինական նորաստեղծ հասանելիության կետը.
- Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը, որն ազգային մակարդակում խթանում և համակարգում է պիլոտային ծրագրի իրականացման գործողությունները:
Peppol-ի թեստային էլեկտրոնային առաքման ցանցը կօգտագործվի «eDelivery» պիլոտային ծրագրի շրջանակներում տվյալների փոխանակման ընդհանուր բիզնես
ընթացակարգերի և տեխնիկական ստանդարտների հավաքածուի ստեղծման համար: Մասնավորապես, էլեկտրոնային հաշիվների համար կկիրառվի Peppol BIS Billing 3.0 ստանդարտը: Վերջինս համապատասխանում է նաև էլեկտրոնային հաշիվների ներկայացման եվրոպական ստանդարտին, ուստի եթե հաշիվ-ապրանքագիր համապատասխանում է BIS պահանջներին, ապա համարվում է, որ այն նաև համապատասխանում է էլեկտրոնային հաշիվների վերաբերյալ ԵՄ 2014/55 հրահանգին:
Կարևոր է նշել, որ երբ կողմերը միանում են Peppol-ի էլեկտրոնային առաքման ցանցին, դա նրանց հնարավորություն է տալիս էլեկտրոնային տվյալներ փոխանակել ցանցի՝ ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս գործող անդամների հետ:
«EU4Digital» ծրագրի կողմից ղեկավարվող «eDelivery» պիլոտային նախաձեռնությունը հետապնդում է մի քանի նպատակ.
- Արևելյան գործընկեր երկրներին ներկայացնել ԵՄ լավագույն պրակտիկաները՝ էլեկտրոնային տվյալների միջսահմանային փոխանակման ուղղությամբ.
- Ստուգել, թե արդյոք մասնակից առևտրային ընկերություններն ի վիճակի են ուղարկել և ստանալ փոխանակվող հաշիվ-ապրանքագրերի տվյալները՝ eDelivery-ի միջոցով.
- Սահմանել և փորձարկել «eDelivery» խողովակի միջոցով հաշիվ-ապրանքագրերի տվյալների փոխանակման սկզբնական բազան, իսկ այնուհետև տրամադրել հետագա առաջարկություններ` կապված ազգային մակարդակում «eDelivery» պիլոտային լուծման ներդրման համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական փոփոխությունների հետ:
Ի՞նչ է լինելու հաջորդիվ
«EU4Digital» ծրագրի փորձագիտական թիմն ակտիվորեն աշխատել է պիլոտային ծրագրի բարեհաջող գործարկման համար անհրաժեշտ նախապատրաստական գործողություններն ավարտին հասցնելու ուղղությամբ: Ուկրաինայի և Լեհաստանի միջև «eDelivery» պիլոտային ծրագիրը մեկնարկում է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին:
Ավելին, պիլոտային ծրագիրը նախատեսվում է ընդլայնել այնպես, որպեսզի այն իրականացվի նաև ԱլԳ երկրների շրջանում:
Կարևոր է ընդգծել, որ «eDelivery» պիլոտային ծրագիրն ուղղված չէ լոկ թվային կապուղիների միջոցով հաշիվ-ապրանքագրերի տվյալների փոխանակման տեխնիկական ստուգման ապահովմանը: Այն ազդում է շատ ավելի լայն էկոհամակարգի վրա, ներառյալ ստանդարտները, գործընթացները, օրենսդրությունը և նույնիսկ կազմակերպական կառուցվածքը: Ողջ գործընթացի ընթացքում EU4Digital-ի թիմը կաջակցի և կբացահայտի, թե ինչ է անհրաժեշտ Արևելյան գործընկեր երկրներում eDelivery լուծման լայնածավալ ներդրման գործընթացի բարելավման համար: Ըստ այդմ, EU4Digital-ը պատրաստելու է անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական ճշգրտումների վերաբերյալ առաջարկություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր Արևելյան գործընկեր երկրների համար:
Տես նաև՝ Գործարկվում է էլեկտրոնային առաքման պիլոտային ծրագիրը
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
Հավելյալ հաջողության պատմություններ
-
10/11/2021
Էլեկտրոնային ստորագրություն. կարևոր քայլ դեպի թվային ապագա
Պատկերացրեք, որ դուք ունեք փոքր բիզնես և ամեն շաբաթ ժամեր եք ծախսում փաստաթղթեր ստորագրելու վրա: Ավելի հեշտ չէ…
Իմանալ ավելին -
19/10/2021
Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին
Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…
Իմանալ ավելին -
18/06/2021
Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում
Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…
Իմանալ ավելին
10/11/2021
Էլեկտրոնային ստորագրություն. կարևոր քայլ դեպի թվային ապագա
Պատկերացրեք, որ դուք ունեք փոքր բիզնես և ամեն շաբաթ ժամեր եք ծախսում փաստաթղթեր ստորագրելու վրա: Ավելի հեշտ չէ…
Իմանալ ավելին19/10/2021
Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին
Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…
Իմանալ ավելին18/06/2021
Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում
Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…
Իմանալ ավելին