ՏՏ հմտությունների ընթացիկ և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար IT Professionalism Europe-ը, Մալթայի էլեկտրոնային հմտությունների հիմնադրամը ու Թվային հմտությունների և աշխատատեղերի իռլանդական կոալիցիան կանցկացնեն «ՏՏ մասնագիտության համաժողով 2021» (IT Professionalism Conference 2021) միջոցառումը, որը տեղի կունենա ապրիլի 20-22-ին՝ երեք կեսօրյա առցանց հանդիպումների ձևաչափով։
Եվրոպական հանձնաժողովն առաջիկա տարիները հռչակել է որպես Եվրոպայի «Թվային տասնամյակ»: Սա նշանակում է նորագույն տեխնոլոգիաների յուրացման նշանակալի արագացում՝ միաժամանակ մեծացնելով ՏՏ մասնագետների քանակը տարածաշրջանում։ ԵՄ նպատակներից մեկը մինչև 2030 թվականը 20 միլիոն ՏՏ մասնագետ ունենալն է։
Համաժողովը հավաքելու է տեսակետներ ինչպես Եվրոպայից, այնպես էլ այլ աշխարհամասերից, որպեսզի հստակեցնի անհրաժեշտ քայլերը, որոնք կօգնեն հասնել ԵՄ նոր թիրախային նպատակներին՝ ներառյալ քաղաքական նախաձեռնությունները, տեխնոլոգիաների զարգացումը և ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների հեռանկարները: Համաժողովի օրերը բաժանված են ըստ հետևյալ թեմաների.
Ապրիլի 20 – «Մասնագիտության մարտահրավերները Եվրոպայում և այլուր»
Ապրիլի 21 – «ՏՏ մասնագիտությունը՝ գործնականում»
Ապրիլի 22 – «Դառնալով ՏՏ մասնագետ»