ՀՄՄ-ն և EaPeReg-ը միավորում են ուժերը՝ կայուն զարգացման վրա ՏՀՏ ազդեցությունն ամրապնդելու համար

  • Ամսաթիվ: 20/05/20
  • Կիսվել:

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) և Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցը (EaPeReg) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ երկու կազմակերպությունների միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում բարձր մակարդակի համագործակցության շրջանակի հաստատման համար:

ՀՄՄ-ն Միավորված ազգերի կազմակերպության գործակալություն է, որը մասնագիտացված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: EaPeReg-ն Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների ազգային կարգավորող մարմինների անկախ հարթակ է:

ՀՄՄ-ն և EaPeReg-ն ունեն ընդհանուր նպատակներ, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցության / ՏՀՏ զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, ՏՀՏ ենթակառուցվածքների և ծառայությունների ուղղությամբ ներդրումների ու նորարարությունների խթանումը:

Հուշագրի նպատակն է հիմնել ՏՀՏ ոլորտում փոխհամագործակցության բարձր մակարդակի ոչ բացառիկ շրջանակ, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ այս համագործակցության զարգացման համար: Մասնավորապես՝

  • համապատասխան թեմաների մասին զեկույցներով, ուղեցույցներով, կարգավորիչ լավագույն փորձով և դեպքերի ուսումնասիրություններով փոխանակում.
  • համապատասխան հանդիպումներին, այդ թվում՝ Կարգավորող մարմինների գլոբալ գիտաժողովին (GSR), Կարգավորող մարմինների տարածաշրջանային ֆորումին, տարածաշրջանային տնտեսական երկխոսություններին, ՀՄՄ-ի ուսումնասիրության խմբերին և ֆոկուս խմբերին, թեմատիկ աշխատաժողովներին և փորձագիտական աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցություն.
  • համատեղ գործողությունների ձեռնարկում, ինչպիսիք են՝ թեմատիկ հանդիպումները, կարողությունների զարգացման դասընթացները, ինչպես նաև գիտելիքների փոխանցումն ու փոխանակումները:

Թվային փոխակերպումը և ԿԶՆ-երը Համաձայնագիրը կամրապնդի նաև Եվրոպայում ու ԱՊՀ-ում ՀՄՄ-ի տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացումը՝ նպատակ ունենալով խթանել հեռահաղորդակցության / ՏՀՏ կայուն զարգացման համար նպաստավոր

քաղաքական և կարգավորող միջավայրի ձևավորմանը:

Փորձի փոխանակումը և միջազգային փորձի վրա հիմնված ազգային կարողությունների զարգացումը կարող են օգնել նաև թվային փոխակերպման առաջընթացին, ինչն անհրաժեշտ պայման է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի արագացման համար:

Համագործակցային, միջոլորտային կարգավորումը թվային փոխակերպման առաջ մղման և բովանդակալից կապակցելիության ու ներառական թվային շուկաների ապահովման լավագույն և ամենաարագ միջոցն է:

Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնությունը գործակցում է «EaPeReg»-ի հետ՝ աջակցելով մինչև 2020 թվականը Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի ընդհանուր տարածության ստեղծման, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման և հաճախականությունների բաշխման համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը