Գլխավոր թվային հիմնահարցերը՝ Երևանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի առանցքում
Ամսաթիվ: 11/10/19
Հոկտեմբերի 7-ից 9-ը Երևանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների
համաշխարհային համաժողովը (WCIT), որը 83 երկիր ներկայացնող ՏՀՏ ասոցիացիաների
կոնսորցիումի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի
(WITSA) կողմից հիմնադրված նշանակալի միջոցառում է:
ՏՏ համաշխարհային
համաժողովը բաղկացած էր չորս հիմնական հիմնասյուներից. ելույթներ, ցուցահանդեսներ,
B2B հանդիպումներ և սոցիալական իրադարձություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և
հեռահաղորդակցման ոլորտի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են IUnetworks-ը,
Digitain-ը, Betconstruct-ը, Picsart-ը, Teamviewer-ը, Ucom-ը, ինչպես նաև Թայվանի
գերազանցության մրցանակը շահած ընկերությունները ներկայացել էին տեղեկատվական
տաղավարներով, որտեղ կիսվում էին ՏՀՏ նորարարությունների բնագավառում իրենց փորձով
և տեսլականով, ինչպես նաև ստեղծել էին կայուն կապերի հաստատման հարթակ: Համաժողովում
ներգրավված էին ավելի քան 60 բանախոսներ և 2000 հյուրեր:
«Էրնստ
Ընդ Յանգ Հայաստան» ընկերության ներկայացուցիչ Հեղինե Ղուկասյանը ներկա է գտնվել առողջապահության և կիբերանվտանգության թեմաներով պանելային քննարկումներին, որոնցում շոշափվել են «EU4Digital»-ի երկու հիմնասյուների՝ էլեկտրոնային
առողջապահության և վստահության ու անվտանգության շուրջ վերջին զարգացումները:
«Առողջապահություն. ազդեցությունը երկու կիսագնդերում» թեմայով պանելային քննարկման ընթացքում Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի էլեկտրոնային առողջապահության թվայնացման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը, «Սենսոգրամ Թեքնոլոջիս» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վահրամ Մուրադյանը, Հեռուստաբժշկության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Գեորգի Չալտիկյանը, հաշվարկային գենետիկայի մասնագետ և «IM Watson» հետազոտական կենտրոնի գործընկեր Լակշմի Փարիդան ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների դերը:
Վստահության և անվտանգության հարցերով քննարկումներ տեղի ունեցան «Պաշտպանությունը, տեղեկատվությունն ու կիբերպատերազմներն ապատեղեկատվության դարաշրջանում» թեմայով պանելային քննարկման շրջանակում: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Ռիչարդ Քլարկը մանրամասնեցին, թե հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերպատերազմների ոլորտներում ինչպիսի կարողություններ են անհրաժեշտ բարդ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարաշրջանում, որը ոչ միայն գործում է ռազմական հարթությունում, այլև ավելի ու ավելի է աճում դրա ներկայությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական հարթություններում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: