ՏՀՏ ոլորտի ՓՄՁ-ների խոշորագույն եվրոպական ցանցը ԱլԳ թվային բիզնես ասոցիացիաներին հրավիրում է համագործակցության

  • Ամսաթիվ: 14/10/21
  • Կիսվել:

Հոկտեմբերի 11-ին «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպել էր միջոցառում, որն ուղղված էր աջակցելու արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին՝ միանալու Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին (DIGITAL SME) և համագործակցության հնարավորություններ նախաձեռնելու ԱլԳ ՏՀՏ ասոցիացիաների ու DIGITAL SME ցանցի միջև:

Այս աշխատաշրջանը նվիրված էր արևելյան գործընկեր երկրների թվային/ՏՀՏ ՓՄՁ-ներին միավորող և աջակցող կազմակերպությունների կարիքներին: Այն իր մասնակիցներին գործնական զրույցի հրավիրեց ՏՀՏ ՓՄՁ-ների խոշորագույն եվրոպական ցանցի՝ Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի հետ: Վերջինը ներկայացվել է թեմայի շուրջ EU4Digital-ի կազմակերպած հատուկ ցանցային միջոցառման ընթացքում, որն ուղղված էր նպաստելու փորձագիտական համայնքների զարգացմանը և ստարտափների ու սքեյլափների համար ՏՀՏ նորարարական էկոհամակարգերի զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում նրանց ներգրավվածության բարձրացմանը:

Միջոցառմանը հավաքվել էին շուրջ 20 մասնակիցներ և ՏՀՏ ոլորտի ՓՄՁ-ների 15 ասոցիացիաներ ու դրանց աջակցող կազմակերպություններ՝ արևելյան գործընկեր երկրներից: Շահագրգիռ կողմերը ծանոթացան DIGITAL SME-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու ուղեցույցի հետ, ինչպես նաև ստացան թվային բիզնես ասոցիացիաների համար նախատեսված հատուկ ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Միջոցառումը բացեց «EU4Digital» ծրագրի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն, իսկ EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը վարեց ընդհանուր քննարկումը՝ Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի ներկայացուցիչների հետ միասին:

Նախ, Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի գլխավոր քարտուղար Սեբաստիանո Տոֆալետին ներկայացրեց կազմակերպության նպատակները, այն է՝ թվային ՓՄՁ-ներին բերել ԵՄ օրակարգի կենտրոն, և կիսվեց ընդհանուր մարտահրավերներով, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում ստանդարտացման, թվային հմտությունների զարգացման և մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում մասնագիտացած հատուկ աշխատանքային խմբերի կողմից:

Այնուհետև Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի Ռազմավարության և բիզնեսի զարգացման գծով մենեջեր Մորից Ցիմերմանը բացատրեց, թե ինչպիսի օգուտներ կարող են ստանալ առանձին ՓՄՁ-ները «Թվային նորարարների ակումբ» նախաձեռնությանը մասնակցությունից: Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսի ծրագրերի տնօրեն Յուստինա Բիելաուսկայտեն էլ որպես էկոհամակարգերի կառուցման համաեվրոպական նախագծերի օրինակներ մասնակիցներին ներկայացրեց Digital SkillUp հարթակը, Թվային հմտությունների և աշխատատեղերի եվրոպական հարթակն ու EUHubs4Data-ն:

Միջոցառման վերջնամասում մասնակիցները քննարկեցին իրենց հատուկ կարիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև DIGITAL SME-ի միջոցով դրանց արձագանքելու հնարավորությունը: Բացի այդ, ԱլԳ երկրների համար կարևորվեց թվային ՓՄՁ-ների միջև անդրսահմանային B2B կապերի հաստատումը և թվային շուկաների զարգացմանն ուղղված ԵՄ արդիական նախաձեռնություններին միացումը: Ի հավելումն, Կլուժի ՏՏ կլաստերի (Ռումինիա) գործադիր տնօրեն, DIGITAL SME-ի թվային փոխակերպման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Կելեմենը կիսվեց Բալկանյան, Սևծովյան և Բալթյան ՏՀՏ կլաստերների ցանցի (3B ՏՀՏ ցանց) շրջանակում թվային բիզնես ասոցիացիաների համախմբման փորձով, որը ևս անդամակցում է Թվային ՓՄՁ-ների եվրոպական ալյանսին: Այդպիսի հավաքական անդամակցությունը օգնում է բարձրացնել անդամ կազմակերպությունների կարողությունները և խթանել նորարարական էկոհամակարգի խաղացողների հետ միջազգային համագործակցությունը: Նշվեց, որ համադրելի համագործակցության մոդելը կարող է ձեռնտու լինել ԱլԳ թվային բիզնես ասոցիացիաների համար` վերջիններիս ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և թվային շուկաների զարգացման ճանապարհին:

Միջոցառման ավարտին մասնակիցները շահագրգռվածություն հայտնեցին ձեռնարկելու հետագա գործողություններ ԱլԳ և ԵՄ թվային բիզնես ասոցիացիաների միջև կապերի զարգացման համար, իսկ DIGITAL SME-ի ներկայացուցիչները վերահաստատեցին ապագա կապերի զարգացման համար որպես հարթակ ծառայելու իրենց պատրաստակամությունը:

Նորություններ

Ցուցադրել բոլորը