ԱլԳ – ԵՄ ռոումինգի վերաբերյալ ուսումնասիրության մեկնարկ

  • Ամսաթիվ: 07/10/20 մինչև 07/10/20
  • Կիսվել:

Հոկտեմբերի 7-ին EU4Digital-ի ղեկավար կոմիտեի հանդիպման շրջանակներում լրացուցիչ ցերեկային միջոցառման ձևաչափով կտրվի ԱլԳ – ԵՄ ռոումինգի վերաբերյալ ուսումնասիրության մեկնարկը: Այն տեղի կունենա վիրտուալ կարգով:

Միջոցառումը կկազմակերպվի «EU4Digital» ծրագրի կողմից և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: Ակնկալվում է, որ քննարկմանը կմասնակցեն Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (REWG) անդամներ, էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC), Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT, DG TRADE, DG NEAR), Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողների, ԵՄ պատվիրակությունների և Արևելյան գործընկեր երկրներից այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Միջոցառման հիմնական նպատակը «EU4Digital» ծրագրի «Հեռահաղորդակցության կանոններ» ուղղության շրջանակներում գործունեություն նոր ձևի ներկայացումն է` նպատակ ունենալով ուսումնասիրել Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ անդամ երկրների միջև ընդհանուր միջազգային ռոումինգի տարածության հնարավորությունը:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը