2019 թվականի փետրվարի 28-ին Բուխարեստում անցկացված Արևելյան գործընկերության «Թվային տնտեսություն» խորագրով երրորդ նախարարական հանդիպման հռչակագիրը: Հանդիպման շրջանակում Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետությունների նախարարներն ու ներկայացուցիչները և Արևելյան գործընկերության վեց երկրների նախարարներն ընդունեցին հռչակագիր, որով վեց արևելյան գործընկերները հանձն առան մշակել ճանապարհային քարտեզ՝ մինչև 2020 թվականի ավարտը իրենց միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ:
2017 թվականի հոկտեմբերի 5-ին Տալլինում անցկացված Արևելյան գործընկերության «Թվային տնտեսություն» խորագրով երկրորդ նախարարական հանդիպման հռչակագիրը: Այն ներառում է բոլոր կողմերի հանձնառությունը՝ խորացնելու իրենց համագործակցությունը վեց ոլորտներում. էլեկտրոնային հաղորդակցություն և ենթակառուցվածքներ, վստահություն և անվտանգություն, էլեկտրոնային առևտուր, թվային հմտություններ, ՏՀՏ նորարարություններ, ստարտափ-էկոհամակարգեր և էլեկտրոնային առողջապահություն: