COVID-19 համավարակն ընդգծեց համապարփակ թվային անցման կարևորությունը, որն ուղղված է այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են թվային անջրպետը, առցանց անվտանգությունը և, հատկապես, թվային գրագիտության պակասը: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից պատրաստված սույն ծրագրային փաստաթուղթը գնահատում է թվային հմտությունների մասով 2020 թվականի թիրախային արդյունքների ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մեդիա տարածքն ու տարածաշրջանում ապատեղեկատվության տարածումը՝ Արևելյան …
Եվրոպական հանձնաժողովն իր տարածած հաղորդագրությունում հանրայնացրել է մինչև 2030 թվականը Եվրոպայի բարեհաջող թվային փոխակերպման իր տեսլականն ու նպատակները: Մարտի 9-ին հրապարակված հաղորդագրությունում առաջարկվում է համաձայնության գալ թվային մի շարք սկզբունքների շուրջ, արագորեն գործարկել կարևոր բազմակողմ նախագծեր և պատրաստել օրենսդրական առաջարկ, որը կառավարման հուսալի շրջանակ կսահմանի առաջընթացի մշտադիտարկման համար, այն է՝ Թվային կողմնացույցը (Digital Compass):
Եվրոպայի թվային ապագայի ուրվագծման մասին Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, թվային փոխակերպման գաղափարներն ու գործողությունները, որոնք գործում են բոլորի համար և արտացոլում են Եվրոպայի լավագույն կողմերը. բաց, արդար, բազմազան, ժողովրդավարական և վստահելի: Հաղորդագրությունում ներկայացված է եվրոպական հանրույթը՝ հագեցած թվային այնպիսի լուծումներով, որոնք առաջնահերթություն են տալիս մարդկանց, նոր հորիզոններ են բացում բիզնեսի առջև, ինչպես նաև խթանում են հուսալի …
Եվրոպական հանձնաժողովի 2010 թվականի հաղորդագրությունը՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական խորհրդին, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեին ու Շրջանների կոմիտեին: Դրանում շարադրված է Եվրոպայի թվային օրակարգը, որի նպատակն է կայուն տնտեսական և սոցիալական օգուտներ ապահովել թվային միասնական շուկայից՝ հիմնվելով արագ և գերարագ ինտերնետի ու համադրելի հավելվածների վրա:
Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության (DG CONNECT) 2016-2020 թվականների ռազմավարական ծրագիր: DG CONNECT-ը մշակում և իրականացնում է միասնական թվային շուկա ստեղծելու համար անհրաժեշտ քաղաքականությունը` ավելի մեծ աճի ապահովման և ավելի շատ աշխատատեղերի ստեղծման համար: Միասնական թվային շուկայի ստեղծման պարագայում քաղաքացիները, բիզնեսները և պետական կառավարման մարմինները կարող են անխափան և արդար մուտք …
Տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների վերաբերյալ Արևելյան գործընկերության 2-րդ պլատֆորմի 2018-2019 թվականների աշխատանքային ծրագիրը, որը սահմանում է 2020 թվականի համար ԱլԳ թիրախներին հասնելու հիմնական նպատակներն ու գործողությունները, այդ թվում՝ թվային շուկաների ներդաշնակեցման ոլորտում:
Արևելյան գործընկերության վեց երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի ճանապարհային քարտեզ և ժամանակացույց՝ 2019-2020 թվականների համար: