«EU4Digital» ծրագիրը հոկտեմբերի 27-29-ին կազմակերպել էր թվային հմտությունների վերաբերյալ լայնածավալ միջոցառում: «Թվային հմտությունների ֆորումը» նպատակ ուներ համախմբել Արևելյան գործընկեր բոլոր վեց երկրների ներկայացուցիչներին և վերջիններիս ներկայացնել թվային հմտությունների, աշխատուժի վերաորակավորման և հմտությունների բարելավման ու թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների կառավարման համար կարևոր ու արժեքավոր միջազգային փորձը: Ֆորումի ընթացքում ներկայացված բոլոր զեկուցումներին կարող եք ծանոթանալ …
Հանդիպումների շարքի համար նախատեսված նյութեր էլեկտրոնային առողջապահության փոխգործելիության և ներդաշնակեցման վերաբերյալ, որոնք էլեկտրոնային առողջապահության թեմատիկ ոլորտում «EU4Digital» ծրագրի գործունեության շրջանակներում պատրաստվել են EU4Digital-ի փորձագետների կողմից: Հանդիպումները ներառում են. EU4Digital տեսակոնֆերանս. էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության ընդհանուր ուղեցույցի հիմնական թեմաների շուրջ վիրտուալ քննարկում (2021թ. փետրվարի 11). Արձագանք COVID-19-ին. վիրտուալ միջոցառում՝ ուղղված ճգնաժամի կառավարման համար թվային / …
Խնդրո առարկան իրենից ներկայացնում է օժանդակ նյութերի հավաքածու, որոնք քննարկվել են EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի (eTrade) ցանցի՝ 2020թ.-ի հունիսի 9-10-ին կայացած 8-րդ առցանց աշխատաժողովի մասնակիցների հետ: Հաշվի առնելով COVID-19 համավարակը՝ այն անցկացվեց տեսակոնֆերանսի ձևաչափով: Սույն աշխատաժողովի հիմնական նպատակը ցանցի աշխատանքային խմբերին հետևյալ թեմաների ներկայացումն ու դրանց վերաբերյալ քննարկումների ծավալումն էր. eTrade ոլորտում հիմնական թարմացումներ. Օրենսդրության ոլորտում …
Oժանդակ նյութեր` EU4Digital-ի Էլեկտրոնային առևտրի ցանցի 8-րդ առցանց աշխատաժողովի համար Read More »
Թվային հմտությունների ազգային կոալիցիաների համար նախատեսված ուղեցույցների շարք, որոնցում ամփոփված են ազգային կոալիցիաների ստեղծման և կառավարման հիմնական գործողություններն ու սկզբունքները՝ մշակված «EU4Digital» ծրագրի կողմից: Ուղեցույցներում ներկայացված են ազգային կոալիցիայի ստեղծման և վարման հիմնական քայլերն, այդ թվում՝ Ազգային կոալիցիայի հավանական անդամների շրջանակի սահմանում. Ազգային կոալիցիայի նպատակների սահմանում. Գործողությունների ծրագրի մշակում. Ազգային կոալիցիայի կառավարում. Ազգային կոալիցիայի առաջխաղացում: …
2019 թ.-ի նոյեմբերի 13-ին Մալագայում անցկացված Բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում ԱլԳ տարածաշրջանին նվիրված պանելային քննարկմանը EU4Digital-ի կողմից ներկայացված պրեզենտացիան: «Թվային նորարարությունները, բլոկչեյն տեխնոլոգիաները և սքեյլփները զարգացող շուկաներում» խորագրով պրեզենտացիան EU4Digital-ին հնարավորություն ընձեռեց կոնվերգենցիայի համաժողովի մասնակիցներին ներկայացնել տարածաշրջանի մասին իր տեսլականը:
Թվային տնտեսության և հասարակության համաթվի (ԹՏՀՀ) 2018 թվականի շնորհանդես: ԹՏՀՀ-ն համահավաք ցուցիչ է, որն ամփոփում է Եվրոպայի թվային կատարողականի վերաբերյալ համապատասխան ցուցանիշներն ու հետևում է թվային մրցունակության ոլորտում ԵՄ անդամ պետությունների առաջընթացին:
Պրեզենտացիան ներկայացվել է «EU4Digital» ծրագրի ղեկավար հանձնաժողովի 1-ին հանդիպման ժամանակ և դրանում նկարագրված է «EU4Digital» նախաձեռնության ներկա վիճակը: Որպես առավել լայն նախաձեռնության համատեսք՝ պրեզենտացիայում նկարագրված են նաև «EU4Digital» ծրագրի ներքո վեց թեմատիկ գործողությունները, արդյունքները, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները: