EU4Digital-ի փորձագետները «Վստահություն և անվտանգություն» թեմատիկ ուղղության շրջանակներում մշակել են «Արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների իրավական և տեխնիկական հասունության գնահատում» զեկույցը, որը գնահատում է թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման (eID) ծառայությունների ոլորտում գործընկեր երկրների իրավանորմատիվային բազաների համատեղելիությունը eIDAS կանոնակարգի և գործող միջազգային ստանդարտների հետ:  Բացի այդ, գնահատմամբ ուսումնասիրվել է թվային վստահության և …

Արևելյան գործընկեր երկրներում վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների իրավական և տեխնիկական հասունության գնահատում Read More »

EU4Digital–ի կողմից իրականացված «Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» նախաձեռնության (DISC) համար շուկայի գնահատման ուսումնասիրությունը, որը վեր է հանում բարձր տեխնոլոգիական ստարտափների ֆինանսավորման բացերն ու ներկայացնում է վեց գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) ֆինանսական աջակցության մեխանիզմի և հարակից աջակցության ծրագրերի զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի տարածաշրջանային առաջարկներ։ Ուսումնասիրությունը պատրաստվել է կենտրոնական և երկրների …

«Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատում արևելյան գործընկեր երկրներում Read More »

Տվյալ զեկույցը ներկայացնում է ԱլԳ գործընկեր երկրներում էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակի ու համագործակցության ներուժի ուսումնասիրությանն ուղղված հետազոտության հիմնական բացահայտումները: Ուսումնասիրությունը մաս է կազմում Արևելյան գործընկերության տարածքում թվային շուկաների ներդաշնակեցմանն ուղղված ԵՄ նախաձեռնությանը:   Ուսումնասիրությունը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կարճաժամկետ բարձրորակ ուսումնասիրություններ` Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող գործողություններին աջակցելու համար» (HiQSTEP) ծրագրի կողմից:

Արևելյան գործընկերության երկրներում ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի վերաբերյալ ուսումնասիրություն՝ հաշվի առնելով ԵՄ-ում և հիմնական երրորդ երկրներում հաջողության պատմությունները: Ուսումնասիրությունը՝ գնահատել է գործընկեր երկրներում տարբեր էկոհամակարգերի, այդ թվում՝ հմտությունների, տաղանդների, կոմպետենցիաների և ներդրումների ուղղությամբ կարիքները. ներկայացրել է առաջարկություններ՝ ազգային և ԱլԳ տարածաշրջանային մակարդակներում էկոհամակարգի զարգացումը խթանելու համար. քարտեզագրել է գործընկերների էկոհամակարգերի շահագրգիռ կողմերին և նրանց …

ՏՀՏ ոլորտում նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի վերաբերյալ ուսումնասիրության զեկույց Read More »

Ուսումնասիրություն, որը գնահատում է Արևելյան գործընկեր երկրների թվային շուկաների պատրաստվածությունը ԵՄ միասնական թվային շուկայի հետ ներդաշնակեցման համար: Տվյալ ուսումնասիրության զեկույցը գնահատում է էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային լոգիստիկայի առնչությամբ Արևելյան գործընկերության երկրներում թվային շուկայի ենթակառուցվածքների, կարգավորումների և էլեկտրոնային ծառայությունների զարգացվածության մակարդակը: Այն նաև թիրախավորում է գործընկեր երկրների էլեկտրոնային առևտրի և էլեկտրոնային լոգիստիկայի ազգային համակարգերի, այդ թվում՝ …

Ուսումնասիրություն՝ Արևելյան գործընկերության տարածքում թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ. Էլեկտրոնային առևտուր, էլեկտրոնային լոգիստիկա և թվային տրանսպորտային միջանցքներ Read More »

Տվյալ ուսումնասիրությունում ներկայացված են ԱլԳ երկրների միջև ռոումինգի գների և սակագների ներդաշնակեցման վերաբերյալ խորհուրդներ, առաջարկված են ռոումինգի մեծածախ և մանրածախ գների նկատմամբ ներդաշնակեցված մոտեցման կիրարկման ուղեցույցներ, ինչպես նաև գնահատված է ԱլԳ յուրաքանչյուր երկրի ռոումինգի մանրածախ շուկայում սակագների իջեցման ակնկալվող ազդեցությունը: Դրանում նաև գնահատված է ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA) իրականացման իրագործելիության հնարավորությունն ու …

Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի միջազգային գների ներդաշնակեցում և ռոումինգի սակագների իջեցում Read More »

Այս ուսումնասիրությունում ներկայացված են առաջարկություններ ԱլԳ երկրների միջև ռոումինգի գների և սակագների ներդաշնակեցման վերաբերյալ, առաջարկված են ռոումինգի մեծածախ և մանրածախ գների համաձայնեցված մոտեցման ներդրման ուղեցույցներ, ինչպես նաև գնահատված է ԱլԳ յուրաքանչյուր երկրում ռոումինգի մանրածախ շուկայում սակագների իջեցման ակնկալվող ազդեցությունը: Դրանում նաև գնահատված է ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի իրագործելիության հնարավորությունը և շուկայի վրա դրա …

Եվրոպական էլեկտրոնային կոմպետենցիաների շրջանակի մշակման ուղեցույցների շարք Read More »

Արևելյան գործընկերության տարածաշրջանում ՏՀՏ ոլորտում նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի վերաբերյալ ուսումնասիրության զեկույց, որն իրականացվել է Արևելյան գործընկերության II պլատֆորմի («Տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականությունների հետ մոտարկում») շրջանակներում իրականացվող գործողություններին աջակցելու համար: Ուսումնասիրության նպատակը Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի համար բարենպաստ միջավայրի բարելավմանը նպաստելն էր՝ դասեր …

ՏՀՏ ոլորտում նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր. ուսումնասիրության զեկույց Read More »

ECDL հիմնադրամի այս հոդվածում ներկայացված է Եվրոպայում ECDL ազգային օպերատորների կողմից իրականացված հինգ ուսումնասիրությունների հիմնական բացահայտումների համատեսքը: Նշված ուսումնասիրությունների նպատակն էր պարզել, թե ինչպիսին են թվային հմտությունների իրական մակարդակներն իրենց երկրներում և քննարկել ազգային և եվրոպական մակարդակներում թվային հմտությունների զարգացման գործում դրանց մասնակցության չափը: Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան և Շվեյցարիան բոլորն էլ համարվում են թվայնացման …

Ընկալում և իրականություն. թվային հմտությունների չափումը Եվրոպայում Read More »

Համատեղ հետազոտական կենտրոնի հեղինակած հոդվածը ռոբոտացման և ավտոմատացման առնչությամբ աշխատաշուկայի մարտահրավերներին վերաբերող երեք հիմնական քաղաքական որոշումների համապարփակ ակնարկ է ներկայացնում: Առաջինը «ռոբոտների հարկումը» և այդ եկամուտները որպես հիմնական միջոց օգտագործելն է՝ մարդկանց ռոբոտներով փոխարինելու արդյունքում առաջացած բացասական հետևանքները փոխհատուցելու նպատակով: Երկրորդ տարբերակն ընդգծում է ռոբոտների սեփականության իրավունքը, այնպես որ հնարավոր է դառնում հարստության նոր աղբյուրին …

Որո՞նք են քաղաքականության տարբերակները: Աշխատանքային շուկայում ռոբոտիզացման և ավտոմատացման ազդեցությունների ուղղությամբ ձեռնարկված քաղաքականության միջոցառումների համակարգային վերլուծություն Read More »

Scroll to Top