Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային առողջապահության ներկա վիճակի մասին սույն վերլուծությունը յուրաքանչյուր երկրի մասով տեղեկատվություն է տրամադրում էլեկտրոնային առողջապահության օրենսդրության և կառավարման, ենթակառուցվածքների և ծառայությունների, ֆինանսավորման մեխանիզմների և միջազգային համայնքներում ներգրավվածության, ինչպես նաև հիմնական բացահայտումների և պատկերացումների վերաբերյալ:

Զեկույցը մշակվել է EU4Digital-ի փորձագետների կողմից՝ էլեկտրոնային առողջապահության թեմատիկ ոլորտում «EU4Digital» ծրագրի գործունեության շրջանակներում:

Վերլուծությունը հիմնված է երկրների ներկայացրած տեղեկատվության վրա, որը հավաքվել է 2019թ. հունիսի 25-26-ին Թբիլիսիում (Վրաստան) կայացած Արևելյան գործընկերության էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպման ժամանակ տարածված «Արևելյան գործընկեր երկրներում առկա իրավիճակի, զարգացումների և կարիքների մասին տեղեկությունների թարմացման համար հարցաթերթիկի» միջոցով: Վերլուծությունը հիմնված է նաև Արևելյան գործընկերության էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպումից հետո առանձին երկրների համար տեղերում և հեռավար կարգով կազմակերպված աշխատաժողովների ընթացքում հավաքված տեղեկությունների վրա:

Սույն փաստաթուղթը՝

  • ներկայացնում է էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության հիմնական արդյունքներն ու հասկացությունները.
  • նախանշում է յուրաքանչյուր արևելյան գործընկեր երկրի համար էլեկտրոնային առողջապահության ոլորտի գերակայություններն ու մարտահրավերները.
  • ըստ երկրների ներկայացնում է էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործելիության վիճակը:

գրադարան

Ցուցադրել բոլորը