Զեկույցում պատմական անդրադարձ է կատարվել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում ձեռներեցությանը, ներկայացված է երկրի ընդհանուր գործարար միջավայրը, քարտեզագրված են տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում գործող խաղացողներն ու նախաձեռնությունները, ինչպես նաև փորձ է արվել ներկայացնել մի շարք առաջարկություններ՝ տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի բարելավման նպատակով:

Զեկույցում ներկայացված են հանրության համար հասանելի տվյալներից և այլ զեկույցներից բացահայտումներ, ինչպես նաև տվյալ էկոհամակարգի 28 ազդեցիկ դերակատարների շրջանում անցկացված հարցման, այդ թվում՝ թվով 10 դեմառդեմ հարցազրույցների արդյունքները:

Զեկույցը կազմվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության ներքո:


գրադարան

Ցուցադրել բոլորը