EU4Digital-ի փորձագետները ծրագրի «Վստահություն և անվտանգություն» թեմատիկ ոլորտի կիբերանվտանգության բաղադրիչի ուղղությամբ գործունեության շրջանակներում Արևելյան գործընկեր երկրների համար մշակել են կիբերանվտանգության ուղեցույց՝ աջակցելով գործընկեր երկրների կիբերանվտանգության ամրապնդմանը և բարելավելով կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների դիմակայունությունը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն էլեկտրոնային կառավարման զարգացման, այլ նաև առևտրային և մշակութային բովանդակության ու ծառայությունների սահմաններից դուրս բերման համար:
Փորձաքննությունը նկարագրում է Արևելյան գործընկեր երկրներում կիբերանվտանգության քաղաքականության և միջոցառումների իրականացման իրավիճակը, ներկայացնում է այդ երկրների կարգավորումներում առկա բացերն ու թույլ կողմերը, քաղաքականություններն ու անվտանգային միջոցառումները, ինչպես նաև նպատակ ունի որոշակիացնել Արևելյան գործընկեր յուրաքանչյուր երկրի անհատական կիբերանվտանգության լուծումների հասունության աստիճանը:
Արևելյան գործընկեր երկրների համար կիբերանվտանգության ուղեցույցը պարունակում է յուրաքանչյուր գործընկեր երկրում առկա բացերի և թույլ կողմերի ցուցակը՝ կիբերանվտանգության նախաձեռնությունների իրականացման հիմնական խոչընդոտների և արգելքների ցուցակի հետ մեկտեղ: Բացի այդ, փաստաթուղթը նշված երկրներին ներկայացնում է առաջարկություններ առ այն, թե ինչպես շարունակել իրենց կիբերանվտանգության զարգացումը: Այն նաև ներկայացնում է կիբերանվտանգության միջոցառումների մշակման, իրականացման, գնահատման և տեխնիկական սպասարկման արդյունավետ փորձի վերաբերյալ առաջարկություններ, որոնք կնպաստեն գործընկեր երկրների միջև առավել ամուր և դիմակայուն կիբերտարածքի ձևավորմանը և կնվազեցնեն ցանցային տեղեկատվական համակարգերի խափանման կամ վթարման ռիսկը: