Եվրոպական կրթական հիմնադրամի անցկացրած ուսումնասիրությունը նկարագրում է վերջինիս դիրքորոշումը թվային հմտությունների և կարողունակությունների, ինչպես նաև թվային և առցանց ուսուցման վերաբերյալ: Իր ռազմավարական մոտեցմամբ՝ փաստաթուղթը գտնում է, որ քաղաքականության երկու թեմատիկ ուղղությունները փոխկապակցված են և օգտակար՝ ԵԿՀ գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և վերապատրաստման մատչելիության ու տրամադրման արդիականացման տեսանկյունից:
Ուսումնասիրությունը թվային հմտությունների և կարողունակությունների, ինչպես նաև թվային և առցանց ուսուցման քաղաքականության և պրակտիկաների վերաբերյալ տվյալներ և տեղեկատվություն է հավաքում հիմնականում ԵՄ և ԵԿՀ գործընկեր երկրներից: Ուսումնասիրությունը հիմնված է գիտահետազոտական գրականության էմպիրիկ տվյալների և համառոտ ակնարկների, այդ թվում՝ մասնագիտական ամսագրերում, գրքերում և կայքերում նկարագրված դրական պրակտիկաների օրինակների վրա: