2014 թվականի մայիս ամսվա զեկույցից հետո Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինությունը (DG CONNECT) և տեղեկատվական հասարակության հարցերով «Եվրոստատ»-ի աշխատանքային խումբը համաձայնեցին ստեղծել և հրապարակել «Թվային հմտությունների ցուցիչ», որը պետք է հիմնվեր Թվային կոմպետենցիաների շրջանակի վրա ու համալրված լիներ տնային տնտեսությունների և ֆիզիկական անձանց կողմից ՏՀՏ օգտագործման վերաբերյալ հետազոտությամբ հավաքագրված տվյալներով: Ցուցիչը ներառում է կոմպետենցիաների չորս ուղղություններ. տեղեկատվություն, կապ, բովանդակության ստեղծում և խնդիրների լուծում: Այս փաստաթղթում ներկայացված են չորս ուղղություններից յուրաքանչյուրի և ընդհանուր ցուցիչի համար ցուցանիշների սահմանման և հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը: