Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ EU4Digital-ի առաջարկությունները` Հայաստանի համար պատրաստված բացերի վերլուծությամբ և առաջարկությունների մասին զեկույցով:

 Առաջարկությունների ցանկը կազմվել է «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի թեմատիկ ոլորտի ներքո իրականացվող էլեկտրոնային կոմերցիայի գործունեության շրջանակներում:

Զեկույցի ընդհանուր նպատակն արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիան երեք ոլորտներում՝ էկոհամակարգ, իրավական դաշտ և չափորոշիչներ, ներդաշնակեցնելու շուրջ առաջարկությունների ներկայացումն է: Առաջարկությունների նպատակն է՝

  • Վերացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները.
  • Ավելացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալները.
  • Բարձրացնել իրազեկվածությունը և երկրներին պատրաստել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ԵՄ 2021 թ. փոփոխություններին:

Հայաստանի համար պատրաստված բացերի վերլուծությունը ներառում է.

  • Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգում բացերի վերլուծություն.
  • Իրավական դաշտում բացերի վերլուծություն.
  • Չափորոշիչների ոլորտում բացերի վերլուծություն:

Հայաստանի համար պատրաստված առաջարկությունների զեկույցը ներառում է.

  • Էկոհամակարգի վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտների վերացմանը.
  • Օրենսդրական դաշտի և չափորոշիչների վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված ԵՄ-ի հետ միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ակտիվացմանը:

գրադարան

Ցուցադրել բոլորը