EU4Digital-ի փորձագետները սույն փաստաթուղթը մշակել են «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի թեմատիկ ոլորտում միջսահմանային էլեկտրոնային առևտրի գործունեության շրջանակներում:

eDelivery (էլեկտրոնային առաքում) պիլոտային ծրագիրը ելակետ է էլեկտրոնային առաքման միջոցով հաշիվ ապրանքագրերի տվյալների փոխանակման նախնական բազան սահմանելու և փորձարկելու համար: Նախատեսվում է, որ պիլոտային ծրագրին կհետևեն իրավական, կազմակերպական և տեխնիկական ճշգրտումների հետ կապված առաջարկություններ, որոնք անհրաժեշտ են Արևելյան գործընկերության տարածքում և դրանից դուրս լուծման ամբողջական ներդրման և հետագա ծավալման համար:

Փաստաթուղթը՝

  • սահմանում է պիլոտային ծրագրի առանձնահատկությունները, ինչպիսիք են պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում կիրառվող տեխնիկական բնութագրերը և ստանդարտները.
  • մանրամասն ներկայացնում է պիլոտային ծրագրի հայեցակարգը, փորձարկման միջավայրը, շրջանակը, ենթակառուցվածքները, հիմնական մասնակիցներին, ինչպես նաև ժամանակացույցը և արդյունքները.
  • ներկայացնում է հաշիվ ապրանքագրերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի ներդրման եվրոպական լավագույն փորձի մասին ակնարկ` ներառյալ գնումների գործընթացում էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերի կիրառման Նորվեգիայի և Դանիայի փորձը.
  • ներկայացնում է ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու կարևորությունը` էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերի և էլեկտրոնային առաքման ստանդարտների ընդունման և օրինականորեն ամրագրման համար:

գրադարան

Ցուցադրել բոլորը