Թվային հմտությունների ազգային կոալիցիաների համար նախատեսված ուղեցույցների շարք, որոնցում ամփոփված են ազգային կոալիցիաների ստեղծման և կառավարման հիմնական գործողություններն ու սկզբունքները՝ մշակված «EU4Digital» ծրագրի կողմից:
Ուղեցույցներում ներկայացված են ազգային կոալիցիայի ստեղծման և վարման հիմնական քայլերն, այդ թվում՝
- Ազգային կոալիցիայի հավանական անդամների շրջանակի սահմանում.
- Ազգային կոալիցիայի նպատակների սահմանում.
- Գործողությունների ծրագրի մշակում.
- Ազգային կոալիցիայի կառավարում.
- Ազգային կոալիցիայի առաջխաղացում:
Ուղեցույցները ներառում են նաև մի շարք օգտակար հղումներ, որոնք տեղեկատվություն են տալիս ազգային կոալիցիաների, ԵՄ կոալիցիայի անդամների կանոնադրության, ռեսուրսների ու լավագույն պրակտիկաների, ինչպես նաև վճարների կատարման, դրանց դիտարկման և կառավարման համար նախատեսված ԵՄ կոալիցիայի գործիքի վերաբերյալ: