
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
700 ՄՀց հաճախականության գոտու ազատման և վերաբաշխման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ զեկույց
Ամսաթիվ: 20 Նոյեմբեր 2019
700 ՄՀց հաճախականության գոտու ազատման և վերաբաշխման ուղղությամբ ԵՄ լավագույն պրակտիկաների վերաբերյալ զեկույցը մշակվել է «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից՝ «Հեռահաղորդակցության կաննոներ» թեմատիկ ոլորտի ներքո 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման ուղղությամբ գործունեության շրջանակներում:
Զեկույցում ներկայացված են ԵՄ լավագույն պրակտիկաները՝ երկու հիմնական ուղղությամբ.
- ԵՄ մոտեցումները՝ 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման առնչությամբ.
- ԵՄ մոտեցումները՝ 700 ՄՀց հաճախականության գոտու վերաբաշխման առնչությամբ:
Զեկույցը պատրաստվել է Արևելյան գործընկեր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման ուղղությամբ համակարգված մոտեցման որդեգրումը դյուրացնելու նպատակով: Զեկույցի հիմնական խնդիրը 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման գործընթացում ԵՄ երկրների հավաքած փորձով կիսվելը, ինչպես նաև այդ գործընթացի հետ կապված լավագույն պրակտիկաները ձևակերպելն է, հատկապես՝ հետևյալ ուղղություններում.
- ՎԹՀ-ի վերաբաշխման մոտեցում.
- Ծրագրերի պատրաստման և հատուկ միջոցառումների (PMSE) վերաբաշխման մոտեցում.
- Միջսահմանային համակարգում.
- Սպեկտրի օգտագործման թույլտվություն:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության
