
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույց
Ամսաթիվ: Հունիս 2020
EU4Digital-ի այս զեկույցը ներկայացնում է միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը ԵՄ-ում:
EU4Digital-ի փորձագետները Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ելակետային զեկույցը կազմել են «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի (eTrade) թեմատիկ ոլորտի էլեկտրոնային կոմերցիայի գործողության շրջանակներում: «EU4Digital» ծրագիրը նպատակ ունի առաջարկությունների տեսքով աջակցություն ցուցաբերել Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցմանը:
Ի ցույց դնելով միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ԵՄ լավագույն փորձը և նորմերը՝ Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույցը գնահատում է միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը ԵՄ-ում: Բացի այդ, ելնելով ԵՄ-ում առկա իրադրությունից, իրականացվում է համապատասխան տվյալների հավաքագրում Արևելյան գործընկեր երկրներում: ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի վիճակների միջև համեմատությունը թույլ կտա բացահայտել հիմնական տարբերությունները և սահմանել առաջարկություններ՝ Արևելյան գործընկեր երկրների ու ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման համար: Սույն վերլուծությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի սեպտեմբերին: Այնուհետև նախատեսվում է մշակել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի դյուրացման պիլոտային (փորձնական) լուծում (պլանավորված է 2020 թվականի հոկտեմբեր – 2021 թվականի հունիս ժամանակահատվածում):
ԵՄ-ում իրավիճակի վերաբերյալ այս զեկույցը կենտրոնանում է երեք հիմնական ոլորտների վրա` օրենսդրական դաշտի վերլուծություն, չափորոշիչներ և էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ: Այս ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում վերլուծության են ենթարկվել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման համար կարևոր ասպեկտները.
- Մոտ 70 հիմնական ասպեկտներ են հայտնաբերվել օրենսդրության ոլորտում: Դրանք ներառում են սպառողների իրավունքների պաշտպանությունը, ծանրոցների առաքումը, ՀՓՄ պարտավորությունները, ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգությունը, գեոարգելափակումը, տվյալների պաշտպանությունը, առցանց միջնորդների պատասխանատվությունը և այլն:
- Մոտ 40 հիմնական ասպեկտներ են հայտնաբերվել ստանդարտների ոլորտում: Դրանք ներառում են ՍԵԿ-ի (Ստանդարտացման եվրոպական կոմիտե) աշխատանքն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ծառայությունների որակը, փոխգործունակությունը, էլեկտրոնային առաջադեմ տվյալները, ինչպես նաև ապրանքների մակարդակով թվային մաքսային փաստաթղթերի նախահայտարարագրումը: Նշված ասպեկտները ներառում են նաև ՍԵԿ-ի և ՀՓՄ-ի ստանդարտների փոխգործունակությունը:
Մոտ 40 հիմնական ասպեկտներ են հայտնաբերվել էկոհամակարգի ոլորտում: Դրանք ներառում են միջսահմանային մատակարարման շղթան, էլեկտրոնային
- կոմերցիայի շուկաները, հարկումը, վճարները, լոգիստիկան և մատակարարման շղթաները:
Ելակետային զեկույցը հեղինակել են.
- EU4Digital-ի ավագ փորձագետները, որոնք անդամակցում են էլեկտրոնային կոմերցիայի հետ առնչություն ունեցող միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ Համաշխարհային փոստային միությանը (ՀՓՄ), էլեկտրոնային կոմերցիայի ոլորտային միություններին), նախկինում ունեցել են էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրության մշակման և վերանայման փորձ, ինչպես նաև ունեն գործնական պատկերացում ԵՄ-ում և Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի գործընթացների վերաբերյալ:
- Էլեկտրոնային կոմերցիայի աշխատանքային խումբը, որը բաղկացած է Արևելյան գործընկեր երկրների մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներից: Ելակետային զեկույցը համաձայնեցվել է տվյալ աշխատանքային խմբի հետ:
- Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները կիսվել են ելակետային զեկույցի առնչությամբ իրենց կարծիքով և առաջարկություններով:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
