
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Արևելյան գործընկեր երկրներում՝ ՏՀՏ ոլորտում, ձեռնարկատիրական էկոհամակարգերի ձևավորման ուղեցույց. հասունության վերլուծություն և առաջարկություններ
Ամսաթիվ: Մարտ 2021
ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական էկոհամակարգերի ձևավորման մասին EU4Digital-ի ուղեցույցը, որի վերջնական նպատակն արևելյան գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ձեռնարկատիրական էկոհամակարգերի աճի խթանումն է` շահագրգիռ կողմերի հզորացման միջոցով:
Ուղեցույցում ներկայացված է արևելյան գործընկեր երկրների էկոհամակարգերի հասունության գնահատումն ու ցանկացած էկոհամակարգի համար կիրառելի առաջարկությունների ընդհանուր ցանկը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի համար դրանց առաջնահերթության աստիճանը։
Ուղեցույցը նախատեսված է կարողությունների զարգացմամբ զբաղվող սուբյեկտների, իմա՝ տեղական քաղաքականություն մշակողների (կառավարական հաստատությունների), միջազգային կազմակերպությունների (ի թիվս այլոց՝ Եվրոպական միության պատվիրակությունների), օգնություն տրամադրող գործակալությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների համար:
Ուղեցույցը պատրաստվել է կենտրոնական և ազգային փորձագիտական թիմերի կողմից: Փորձագետները կիրառել են անհատական մեթոդաբանություն` ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական էկոհամակարգերի հասունությունը, ինչպես նաև ֆինանսների, գիտելիքների, շուկայի և ռեսուրսների (հիմնադրամների) մատչելիությունը գնահատելու համար: Հասունության գնահատումներն ու առաջարկությունները մշակվել են արևելյան գործընկեր երկրների ՏՀՏ նորարարական համայնքի շահագրգիռ կողմերի (նախարարությունների, պետական գործակալությունների և բիզնեսի աջակցման ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական էկոհամակարգի ավելի լայն համայնքի փորձագետներ, տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ, կրթություն տրամադրողներ, ներդրողներ և այլն) հետ բազմափուլ հարցազրույցների և խորհրդակցությունների անցկացմամբ։
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
