Տվյալ ուսումնասիրությունում ներկայացված են ԱլԳ երկրների միջև ռոումինգի գների և սակագների ներդաշնակեցման վերաբերյալ խորհուրդներ, առաջարկված են ռոումինգի մեծածախ և մանրածախ գների նկատմամբ ներդաշնակեցված մոտեցման կիրարկման ուղեցույցներ, ինչպես նաև գնահատված է ԱլԳ յուրաքանչյուր երկրի ռոումինգի մանրածախ շուկայում սակագների իջեցման ակնկալվող ազդեցությունը:
Դրանում նաև գնահատված է ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի (RRA) իրականացման իրագործելիության հնարավորությունն ու շուկայական ազդեցությունը և վերլուծված են գործընկեր երկրներում ռոումինգի վճարների նվազեցման վրա Համաձայնագրի հնարավոր հետևանքները: Ուսումնասիրությունում նաև ներկայացված է կարգավորման առաջարկվող մոտեցումը:
Ուսումնասիրությունն աջակցում է «EU4Digital» ցանցի ռոումինգի փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքներին:
Ուսումնասիրությունը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կարճաժամկետ բարձրորակ ուսումնասիրություններ` Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող գործողություններին աջակցելու համար» (HiQSTEP) ծրագրի կողմից: