Արևելյան գործընկերության երկրներում ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի վերաբերյալ ուսումնասիրություն՝ հաշվի առնելով ԵՄ-ում և հիմնական երրորդ երկրներում հաջողության պատմությունները:
Ուսումնասիրությունը՝
- գնահատել է գործընկեր երկրներում տարբեր էկոհամակարգերի, այդ թվում՝ հմտությունների, տաղանդների, կոմպետենցիաների և ներդրումների ուղղությամբ կարիքները.
- ներկայացրել է առաջարկություններ՝ ազգային և ԱլԳ տարածաշրջանային մակարդակներում էկոհամակարգի զարգացումը խթանելու համար.
- քարտեզագրել է գործընկերների էկոհամակարգերի շահագրգիռ կողմերին և նրանց միավորել է «Start-up Europe» համացանցային հարթակներում.
- սահմանել է համընդհանուր ուսումնական փաթեթ՝ գործընկեր երկրներում էկոհամակարգերի շահագրգիռ կողմերի հիմնական խմբերի կարիքներին արձագանքելու նպատակով:
Ուսումնասիրությունը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կարճաժամկետ բարձրորակ ուսումնասիրություններ` Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող գործողություններին աջակցելու համար» (HiQSTEP) ծրագրի կողմից: