Արևելյան գործընկեր երկրներում ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) անկախության մասին EU4Digital-ի զեկույցը ներկայացնում է բարձր մակարդակի ակնարկ՝ արևելյան գործընկեր բոլոր երկրներում անցկացված օրենսդրական բացերի գնահատման վարժանքի վերաբերյալ, ներառյալ՝ ԵՄ համապատասխան իրավանորմատիվային բազայի լույսի ներքո առանցքային բացերը, ինչպես նաև ընտրված չափանիշների գնահատման հիմնական պատկերացումները:
Տվյալ վարժանքն իրականացվել է Էլեկտրոնային հաղորդակցության ԱԿՄ-ների անկախության գնահատման ոլորտում EU4Digital-ի գործունեության շրջանակներում, որպեսզի արևելյան գործընկեր երկրները հնարավորություն ունենան ամրապնդել իրենց ԱԿՄ-ների անկախությունը:
Զեկույցում տեղ գտած եզրահանգումներն ու դիտարկումներն արվել են Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցին (EaPeReg) անդամակցող ազգային փորձագետների հետ համագործակցությամբ:
Ազգային կարգավորող մարմինների կառավարման ու դրանց լիազորությունների և պարտավորությունների վերաբերյալ բացերի գնահատման մասին երկրներին վերաբերող զեկույցները հասանելի են առցանց՝ հետևյալ հղումներով.