EU4Digital–ի կողմից իրականացված «Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնում» նախաձեռնության (DISC) համար շուկայի գնահատման ուսումնասիրությունը, որը վեր է հանում բարձր տեխնոլոգիական ստարտափների ֆինանսավորման բացերն ու ներկայացնում է վեց գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) ֆինանսական աջակցության մեխանիզմի և հարակից աջակցության ծրագրերի զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի տարածաշրջանային առաջարկներ։

Ուսումնասիրությունը պատրաստվել է կենտրոնական և երկրների մակարդակի փորձագիտական թիմերի կողմից: Եզրակացությունները և առաջարկությունները մշակվել են միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ–ներ) և ազգային շահագրգիռ կողմերի ավելի լայն շրջանակների հետ խորհրդակցությունների մի քանի փուլերի անցկացմամբ․ հարցազրույցներ և խորհրդակցություններ են անցկացվել տեղական և միջազգային շուկայի ավելի քան 140 շահագրգիռ կողմերի (ներդրողներ, ստարտափներ, պետական կազմակերպություններ, միջազգային դոնորներ և այլն) հետ։

Ուսումնասիրությունը պատրաստվել է 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության երկարաժամկետ քաղաքական նպատակների մասին առաջարկի համաձայն, որում Եվրոպական հանձնաժողովը մատնանշում է տարածաշրջանում բարձր նորարարական թվային ստարտափներին և սքեյլափներին աջակցելու իր ծրագրերի մասին՝ «Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնման» նախաձեռնությունը (DISC) դեպի արևելյան գործընկեր երկրներ ընդլայնելու միջոցով։


գրադարան

Ցուցադրել բոլորը