
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանություն Արևելյան գործընկեր երկրների համար
Ամսաթիվ: 18 Հունիս 2020
Գործող ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության գնահատման մեթոդաբանությունը մշակվել է «EU4Digital» ծրագրի՝ ԱԿՄ-ների անկախության ամրապնդմանն ուղղված գործունեության շրջանակներում:
Փաստաթուղթը պատրաստվել է Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հետ համագործակցությամբ: Մեթոդաբանության նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր Արևելյան գործընկեր երկիր կարողանա գնահատել իրավիճակը՝ կարգավորող մարմինների անկախության կառավարման ոլորտում օրենսդրական բացերի տեսանկյունից՝ միաժամանակ որպես ուղենիշ օգտագործելով ԵՄ 2002/2009 իրավանորմատիվ շրջանակը: Մեթոդաբանությունը բաղկացած է գնահատման երկու հիմնական պարամետրերից, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանված է գնահատման չափանիշների մի շարք այլ ենթապարամետրերի.
- Կառավարում.
- Ազգային կարգավորող մարմնի ստեղծում.
- Որոշում կայացնող մարմնի ստեղծում.
- Բողոքարկում և վեճերի լուծում:
- Լիազորություններ և պարտականություններ.
- Հիմնական լիազորություններ և պարտականություններ.
- Շուկայի վերլուծություն.
- Սահմանափակ ռեսուրսների կառավարում.
- Սպառողների իրավունքների պաշտպանություն.
- Ունիվերսալ ծառայություն:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության
