
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Էլեկտրոնային հաղորդակցության մասին մոդելային օրենք Արևելյան գործընկերության երկրների համար
Ամսաթիվ: September 2021
Էլեկտրոնային հաղորդակցության մասին մոդելային օրենքը պատրաստվել է «EU4Digital» ծրագրի կողմից՝ Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) հետ համատեղ և ուղղված է նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում գործող ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ-ներ) անկախության ամրապնդմանը:
Զեկույցն իրենից ներկայացնում է «սիքվել», որն անդրադառնում է Արևելյան գործընկեր երկրներում ազգային կարգավորող մարմինների անկախության մասին զեկույցում առանձնացված օրենսդրական բացերին և հարակից առաջարկություններին:
Բացերի գնահատումը համապատասխանում է Արևելյան գործընկեր երկրների համար էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանությունում նշված չափանիշներին:
Օրենքի առաջարկը պարունակում է հոդվածներին ընդհանուր հղումներ և պետք է կապված լինի գործող ազգային օրենսդրության հետ, ինչպես նաև հարմարեցվի իրավական համակարգին: Այս մոդելային օրենքը պարունակում է բոլոր անհրաժեշտ նորմերը, որոնք պատրաստ են փոխատեղման՝ ապահովելու Եվրոպական միության համապատասխան պահանջներին լիարժեք համապատասխանությունը:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Հեռահաղորդակցության
