Խնդրո առարկան իրենից ներկայացնում է օժանդակ նյութերի հավաքածու, որոնք քննարկվել են EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի (eTrade) ցանցի՝ 2020թ.-ի հունիսի 9-10-ին կայացած 8-րդ առցանց աշխատաժողովի մասնակիցների հետ: Հաշվի առնելով COVID-19 համավարակը՝ այն անցկացվեց տեսակոնֆերանսի ձևաչափով: Սույն աշխատաժողովի հիմնական նպատակը ցանցի աշխատանքային խմբերին հետևյալ թեմաների ներկայացումն ու դրանց վերաբերյալ քննարկումների ծավալումն էր.

  • eTrade ոլորտում հիմնական թարմացումներ.
  • Օրենսդրության ոլորտում թարմացումներ.
  • Թվային լոգիստիկայի ոլորտում ԵՄ մոտեցումների թարմացումներն ու այդ ուղղությամբ ներկայացված առաջարկությունները.
  • Էլեկտրոնային առաքման (eDelivery), էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) և թվային տրանսպորտային միջանցքի (DTC) ուղղությամբ գործունեության վերլուծության արդյունքն ու ընտրված պիլոտային դեպքերը.
  • Էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) ուղղությամբ գործունեության առաջընթացը, միջանկյալ արդյունքներն ու հետագա քայլերը:

Մասնակիցներ

 Աշխատաժողովին իրենց մասնակցությունը բերեցին «EU4Digital» ծրագրի թիմի փորձագետները և գործընկեր երկրներից շահագրգիռ կողմերը՝ կիսվելով իրենց փորձով ու լավագույն պրակտիկաներով:

Միջոցառմանը մասնակցում էին.

  • Բանախոսներ՝ ԵՀ-ից (DG TAXUD, DG CONNECT), և էլեկտրոնային լոգիստիկայի փորձագետներ՝ ԵՄ-ից.
  • EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի կոնտակտային ցանցի անդամներ.
  • Արևելյան գործընկերության երկրներում Թվային շուկաների ներդաշնակեցման ծրագրի համակարգողներ.
  • Քաղաքացիական հասարակության ֆորումի էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձագետներ.
  • eDelivery, eCustoms, eCommerce և DTC աշխատանքային խմբերի անդամներ.
  • «EU4Digital» ծրագրի ավագ փորձագետներ.
  • Արևելյան գործընկերության երկրներում «EU4Digital» ծրագրի գործունեության համակարգողներ:

Օրակարգ

 Միջոցառման օրակարգը բաշխվել էր երկու օրվա միջև՝ հիմնականում կենտրոնանալով էլեկտրոնային առևտրի ոլորտում EU4Digital-ի թարմացումների (օր 1) և «EU4Digital» ծրագրի առաջընթացի, այսինքն՝ eDelivery-ի, eCustoms-ի, eCommerce-ի և DTC-ի վրա (օր 2): Յուրաքանչյուր նստաշրջանից հետո ԱլԳ

երկրների ներկայացուցիչները կիսվում էին իրենց փորձով և պատկերացումներով:

Միջոցառման արդյունքում արված եզրահանգումներ

 Թվային շուկաների ներդաշնակեցումը «EU4Digital» ծրագրի հիմնական նպատակներից մեկն է, և այդ նպատակին հասնելու համար կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցությունը: EU4Digital-ի առաջընթացի ու դրա հետ կապված խնդիրների քննարկումը և մոտեցումների ու լավագույն պրակտիկաների փոխանակումն օգնում են շոշափելի արդյունքների հասնել էլեկտրոնային առևտրի ոլորտում, ինչը դրականորեն կանդրադառնա ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների բիզնեսների և քաղաքացիների վրա:

Նյութեր

 Նյութը ներառում է eDelivery-ի, eCustoms-ի, eCommerce-ի և DTC-ի ուղղությամբ էլեկտրոնային առևտրի մասով «EU4Digital» ծրագրի գործունեության վերջին զարգացումները:

eDelivery.

  • Ներածական սլայդեր.
  • eDelivery պիլոտային նախագծի տարրաբաժանում.
  • eDelivery պիլոտային նախագծի իրականացման ծրագիր՝ հետաքրքրված պիլոտային երկրների մասնակցությամբ.
  • Գործուն քայլեր՝ պիլոտային երկրների համար.
  • Միջսահմանային էլեկտրոնային առևտրի օրենսդրության բացերի վերլուծության զեկույց և առաջարկություններ:

eCustoms.

  • Ներածական սլայդեր.
  • Մաքսային տեղեկատվության փոխանակման առկա լուծումների վերլուծություն: Այն համեմատում է ամենատարածված առաջադեմ լուծումները, որոնք ներկայումս օգտագործվում են Արևմտյան Բալկաններում և ԵՄ-ում մաքսային մարմինների կողմից, և սահմանում է eCustoms պիլոտային գործունեության համար ամենահարմար տարբերակը:
  • Երկրի ընտրության վերլուծություն: Վերլուծությունն ընդգրկում է Արևելյան գործընկերության երկրներում մաքսային տեղեկատվության փոխանակման ներկայիս իրավիճակը, ինչպես նաև eCustoms պիլոտային գործունեության համար հնարավոր երկրների զույգերի վերաբերյալ (երկրների զույգերի նախնական ցուցակը կարող է փոփոխվել) նկատառումները:

eCommerce.

  • Ներածական սլայդեր.
  • eCommerce ոլորտում ԵՄ հիմնագիծը: Հիմնագծի ներքո դիտարկված ասպեկտներն այս ուսումնասիրության ընթացքում գործընկեր երկրներում հետազոտությունների իրականացման հիմքն են:
  • DTC.
    • Ներածական սլայդեր.
    • Բալթիկ ծովի և Սև ծովի միջև թվային բազմամոդալ տրանսպորտային միջանցքի փորձարկմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, այդ թվում.
    1. DTC գործողության առնչությամբ իրավիճակը երկրում.
    2. ԵՄ ուղղությունը և լավագույն պրակտիկաները.
    3. DTC հայեցակարգը.
    4. DTC-ն Արևելյան գործընկերության երկրներում իրականացման ճանապարհային քարտեզում.
    5. Կենդանի լաբորատորիաների ցանկ:
    • DTC-ի ներդրման ուղենիշային ճանապարհային քարտեզ:

    Օժանդակ նյութերը ներառում են նաև միջոցառման ընթացքում ներկայացված սլայդերը, այդ թվում.

    • ԵՄ-ում էլեկտրոնային առևտրի ոլորտի ամենավերջին և կարևոր նախաձեռնությունները.
    • Էլեկտրոնային առևտրի ոլորտում մաքսային օրենսդրության ուղղությամբ վերջին զարգացումները
    • Բեռնափոխադրումների էլեկտրոնային կարգավորման և բիզնեսների ու պետական կառավարման մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը.
    • Լոգիստիկայի ոլորտին Թվային տրանսպորտի և լոգիստիկայի ֆորումի ներկայացրած վերջին առաջարկությունները.
    • Գլոբալ համագործակցային լոգիստիկա՝ էլեկտրոնային առաքման կրկնօգտագործում և համընդհանուր գործարար լեզվի (UBL) կիրառում

    Օրակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Իգոր Միխայլովսկիին (mia@ipps.by):


գրադարան

Ցուցադրել բոլորը