Համատեղ հետազոտական կենտրոնի զեկույցը դիտարկում է սոցիալական ծագող մարտահրավերները, վերլուծում է արագ փոփոխվող թվային աշխարհում առկա միտումները և ԵՄ-ի ամբողջ տարածքն ընդգրկող քննարկում է սկսում՝ ապագա կառավարության հնարավոր մոդելների վերաբերյալ: Այս խնդրի լուծման համար քաղաքացիական ներգրավվածությունը, կանխատեսումն ու ձևավորումը համակցվել են թվային քաղաքականության և լրատվամիջոցների մասին վերջին գրականության հետ: Այս ծրագրի հիմնական հետազոտական հարցն հետևյալն է. ինչպե՞ս են քաղաքացիներն՝ այլ դերակատարների հետ մեկտեղ, ձևավորելու կառավարություններ, քաղաքականություն և ժողովրդավարություն՝ 2030 թվականին և դրանից հետո: Բարձր մասնակցային գործընթացի ողջ ընթացքում ավելի քան 150 քաղաքացիներ՝ ՔՀԿ-ների, վերլուծական կենտրոնների, գործարար և հանրային հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև դիզայնի ոլորտի 100 ուսանողների հետ մեկտեղ, մասնակցեցին ապագա սցենարների և հայեցակարգերի ստեղծմանը: Քաղաքացիների համար կազմակերպված աշխատաժողովների ընթացքում ի հայտ եկած 20 պատմությունների օգտագործմամբ ստեղծվեցին 4 սցենարներ: Դրանք ոգեշնչման աղբյուր հանդիսացան դիզայնի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների համար, ինչի արդյունքում նրանք մշակեցին 40 FuturGov հայեցակարգեր: Ծրագիրը FuturGov մասնակցային խաղի միջոցով հավակնում է քաղաքացիների, գործարարների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքականություն իրականացնողների ու քաղաքացիական ծառայողների մասնակցությամբ բանավեճ հրահրել և այն ծավալել Եվրոպայում:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը: