Համատեղ հետազոտական կենտրոնի հեղինակած հոդվածը ռոբոտացման և ավտոմատացման առնչությամբ աշխատաշուկայի մարտահրավերներին վերաբերող երեք հիմնական քաղաքական որոշումների համապարփակ ակնարկ է ներկայացնում: Առաջինը «ռոբոտների հարկումը» և այդ եկամուտները որպես հիմնական միջոց օգտագործելն է՝ մարդկանց ռոբոտներով փոխարինելու արդյունքում առաջացած բացասական հետևանքները փոխհատուցելու նպատակով: Երկրորդ տարբերակն ընդգծում է ռոբոտների սեփականության իրավունքը, այնպես որ հնարավոր է դառնում հարստության նոր աղբյուրին մասնակցությունը: Երրորդը կենտրոնանում է մարդկանց համեմատական առավելությունների՝ ստեղծագործականության և սոցիալական ինտելեկտի ամրապնդման վրա, որոնց հետ ռոբոտները երբեք չեն կարողանա մրցակցել: Բոլոր այս քաղաքական արձագանքներն աջակցվում են տնտեսական հիմնավորումներով, բայց համակարգային ակնարկը ցույց է տալիս, որ դրանք բոլորն էլ առաջ են բերում նոր հարցեր և մարտահրավերներ, որոնք պետք է ուշադիր ուսումնասիրվեն` ճիշտ ուղին ընտրելու համար: Բացի այդ, ավելի լայն իմաստով, այս քաղաքականության տարբերակները՝ տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված շահույթի վերաբաշխումը, շահույթի նկատմամբ հասանելիության ավելացումն ու փոփոխությունների շահագործումը և անհատական ու ինստիտուցիոնալ մակարդակներում փոփոխություններին հարմարմանն աջակցելը, արդիական են ցանկացած տեխնոլոգիական վերափոխման համատեքստում: Հետևաբար, հատուկ տեխնոլոգիաներով, ռոբոտացմամբ և ավտոմատացմամբ պայմանավորված քաղաքականության տարբերակների ընթացիկ քննարկման արդյունքում քաղված դասերը կարող են նախադրյալ ծառայել այլ տեխնոլոգիաների կողմից առաջ բերված հնարավոր քաղաքական արձագանքների համար:


գրադարան

Ցուցադրել բոլորը