
Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / գրադարան
Ո՞վ է պատրաստ նոր թվային դարաշրջանին: ԵՆԲ ներդրումային հետազոտության տվյալները
Ամսաթիվ: 20 Ապրիլ 2020
Կորոնավիրուսի բռնկման ժամանակներում թվային տեխնոլոգիաներն աննախադեպ դերակատարություն ունեն առօրյա կյանքի և տնտեսական ու սոցիալական գործունեության ապահովման, ինչպես նաև բիզնեսի ծրագրված վերականգնման գործում: Կորոնավիրուսային համաճարակը նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ թվայնացման համար՝ արագացնելով թվային տեխնոլոգիաների հասունացումը: Այն, ինչ ժամանակին «հաճելի էր ունենալ», այժմ, հնարավոր է, «անհրաժեշտ է ունենալ»:
«Ո՞վ է պատրաստ նոր թվային դարաշրջանին: ԵՆԲ ներդրումային հետազոտության տվյալները» զեկույցը հրապարակել է Եվրոպական ներդրումային բանկը: Այն ներկայացնում է եվրոպական երկրներում թվայնացման վիճակը:
Զեկույցում վերլուծության են ենթարկվել ԵՄ-ում և ԱՄՆ-ում ձեռնարկությունների կողմից թվային տեխնոլոգիաների ներդրումը և դրանց ուղղությամբ ներդրումների իրականացումը: Ահա դրանում տեղ գտած հիմնական բացահայտումներից մի քանիսը.
- ԵՄ-ն հետ է մնում ԱՄՆ-ից թվայնացման գործում.
- Սակայն ԵՄ չորս երկիր թվայնացման մակարդակով գերազանցում է ԱՄՆ-ին.
- Թվային բիզնեսներն աճով և աշխատատեղերի ստեղծմամբ գերազանցում են ոչ թվային ընկերություններին:
Զեկույցը հիմնված է տվյալների երկու եզակի համախմբերի վրա. ԵՆԲ ներդրումային հետազոտությունը, որի շրջանակներում հարցումներ են անցկացվել 13.500 բիզնեսների շրջանում, և ԵՆԲ ներդրումային հետազոտության Ստարտափների ու Սքեյլափների ուսումնասիրությունը:
«Ո՞վ է պատրաստ նոր թվային դարաշրջանին» զեկույցն այժմ հասանելի է PDF ձևաչափով և էլեկտրոնային գրքի տեսքով ներբեռնման համար: Հիմնական բացահայտումներն էլ ամփոփ կերպով ներկայացված են այստեղ:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
- ՏՀՏ նորարարություն
- հմտություններ
