Կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված թվային հմտությունների ռեսուրսների ցանկ

  • Ամսաթիվ: 12/05/20
  • Կիսվել:

Թվային հմտությունների և աշխատատեղերի հարցերով ԵՄ կոալիցիան կազմել է կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված թվային հմտությունների ռեսուրսների ու լավագույն փորձերի ցանկ:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ներկա ճգնաժամի ողջ ընթացքում թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիան ազգային կոալիցիաների ու դրանց անդամների հետ թեմատիկ վեբինարներ է կազմակերպում: Այս հանդիպումների ընթացքում մասնակիցները կիսվում են իրենց առջև ծառացած մարտահրավերներով, լուծումներով և փորձով` ի պատասխան եվրոպացիների շրջանում թվային հմտությունների անհրաժեշտության հանկարծակի բարձրացման: Այս նախաձեռնությունները ներառում են նոր համատեքստի հետ շաղկապված տարատեսակ թեմաներ, որոնց հետ առնչվում են ուսուցիչները, ուսանողները, ՓՄՁ սեփականատերերը, աշխատողները, ինքնազբաղվածները և քաղաքացիները: Ազգային կոալիցիաների կողմից հայտնաբերված ու հավաքագրված տարբեր նախաձեռնություններն և դրական փորձերը կպահպանվեն ու կթարմացվեն այս էջում՝ տարածելու և վերարտադրելու համար:

Նախաձեռնություններն ու դրական փորձերը բաժանված են 4 խմբի.

  • Թվային հմտություններ՝ բոլորի համար.
  • Թվային հմտություններ՝ կրթության համար.
  • Թվային հմտություններ՝ աշխատուժի համար.
  • Թվային հմտություններ՝ ՏՀՏ մասնագետների համար:

Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիան համախմբում է Եվրոպայում թվային հմտությունների բացը լրացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկող անդամ պետություններին, ընկերություններին, սոցիալական գործընկերներին, ոչ առևտրային կազմակերպություններին և կրթություն տրամադրողներին:

«EU4Digital» նախաձեռնությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում աջակցում է թվային հմտությունների և աշխատատեղերի ազգային կոալիցիաների ստեղծմանը:

Թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիա. թվային հմտությունների ռեսուրսների ծաղկաքաղ

Նորություններ

Ցուցադրել բոլորը