Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) հանդիպում

  • Ամսաթիվ: 03/03/20 մինչև 04/03/20
  • Կիսվել:

2020 թվականի մարտի 3-ից 4-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվի Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (ԱԿԼԿ ՓԱԽ) 9-րդ հանդիպումը: Միջոցառումը կկազմակերպի ԱԿԼԿ ՓԱԽ-ը՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ:

Հանդիպման հիմնական նպատակներից մեկը ԱլԳ երկրների էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ) անկախության գնահատման մեթոդաբանության ներկայացումն է, որը պատրաստվել է EU4Digital-ի թիմի կողմից՝ ԱԿԼԿ ՓԱԽ փորձագետների հետ համատեղ: Հանդիպմանը կներկայացվեն նաև փետրվար ամսին մեկնարկելիք ուսումնասիրության ընթացքում ստացվելիք պատասխանների վրա հիմնված նախնական վերլուծության արդյունքները, ինչպես նաև կհամաձայնեցվեն անկախության գնահատման գործողությունների վերջնականացման ուղղությամբ հաջորդ քայլերը:

Բացի այդ, կներկայացվեն նաև Գերմանիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի ազգային կարգավորող շրջանակները՝ ներառելով տեղեկատվություն լավագույն փորձերի, ԵՄ-ի իրավական շրջանակի և ԱԿՄ-ների կարգավորող գործունեության վերաբերյալ, որոնք օգուտներ ու դրական արդյունքներ են ապահովում էլեկտրոնային հաղորդակցության շուկայում:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը