Ավելի լայն համագործակցություն էլեկտրոնային առողջապահության ոլորտում: EaPConnect-ի աշխատաժողովում քննարկվել են հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները
Ամսաթիվ: 01/02/21
Բառապաշարայինտարբերությունները, փոփոխվող տեխնոլոգիաները և քաղաքականության վերաբերյալ հստակության բացակայությունը շարժական թիրախ են դարձնում հետազոտական և կրթական ցանցային կազմակերպությունների կողմից էլեկտրոնային առողջապահությանն ուղղված աջակցության ավելացումը: Բայց դա նպատակ է, որին արժե ձգտել, և, ինչպես կարծում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող GÉANT և EaPConnect ծրագրերի կողմից կազմակերպված «Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ ելակետային հանդիպման» մասնակիցները, դրան կարելի է հասնել ավելի լայն համայնքային համագործակցությամբ: 2021 թ.-ի հունվարի 27-ին անցկացված առցանց միջոցառմանն ուսումնասիրվեցին ընդհանուր շահերն ու մարտահրավերները, և ներկայացվեցին տարբեր երկրների նախաձեռնությունները:
Հանդիպմանը մասնակցում էին ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ) և աշխարհի այլ կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: Հետադարձ կապը ցույց տվեց, որ առկա է բարձր հետաքրքրություն` հետագա քննարկումների և համագործակցության առնչությամբ, օրինակ` հետևողական (follow-up) միջոցառման կամ համայնքային աշխատանքային խմբի գործունեության ձևաչափով:
Հեռաբժշկություն
Բրազիլացի և ճապոնացի զեկուցողները ներկայացրին հեռաբժշկության հաջողված ծրագրեր, որոնք ընդգրկում են մի շարք բժշկական բնագավառներ և ապավինում են տարբեր տեխնոլոգիաների, ծառայությունների և բժշկական ու ցանցային փորձագետների միջև համագործակցությանը: Կյուսուի համալսարանի պրոֆեսոր Սյուձի Սիմիձուն հիշեց Բրազիլիայի և Ռուսաստանի հետ բարձրորակ տեսակապի բարելավումը՝ պայմանավորված այդ երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության նշանակմամբ: Նա ասաց, որ COVID-19 համավարակը հանգեցրեց հեռաբժշկության բարելավման մեկ այլ ալիքի՝ պայմանավորված Zoom-ի նման գործիքների ընդունմամբ և օգտագործման աճով:
Ռազմավարություն և անվտանգություն
EaPConnect ծրագրի ուշադրության կենտրոնում գտնվող Արևելյան գործընկերության երկրներից Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտն (UIIP NASB) ու Մոլդովայի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիան (RENAM) առանձնանշեցին այն բարելավումները, որոնք աջակցում են բժշկական վիզուալացման հասանելիությանն ու վերլուծությանը և, ի վերջո, տվյալների անվտանգության ու հիվանդների ախտորոշման բարելավմանը: Էլեկտրոնային առողջապահության ոլորտում Ավստրալիայի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ԱՀԿՑ-ների գործունեության վերաբերյալ ակնարկներն ընդգրկում էին տարբեր հաջողություններ և նկատառումներ. օրինակ՝ ինչպես առողջապահական և բժշկական հետազոտությունների ենթակառուցվածքները տեղավորել ԱՀԿՑ ռազմավարությունում, ինչպես են «անհատականացված բժշկության» ուղղությամբ շարժման նման զարգացումներն ազդում աջակցության պահանջների վրա, և բժշկական տվյալների ու համակարգերի անվտանգության հավասարակշռման կարևորությունը` պատշաճ բժշկության մատչելիությամբ:
Մարտահրավերներ
Այնուամենայնիվ, բժշկական հետազոտությունների, ախտորոշման և բուժման գործընթացում օգտագործվող հիվանդների տվյալների ու համակարգերի անվտանգությունը նշանակալի թեմա է: Մասնակիցները այն գնահատեցին որպես ամենակարևոր ոլորտը, որին պետք է էլեկտրոնային առողջապահությանն աջակցություն ցուցաբերելիս ուշադրություն դարձնեն ԱՀԿՑ-ները: Այդուհանդերձ, ինչպես քաղաքական որոշումները լավագույնս հասկանալու, այնպես էլ դրանց վրա ազդելու համար ապագա համագործակցության տիրույթում երևան եկավ նաև քաղաքականության հարցը: Իսկ բուժաշխատողների հետ կապ հաստատելիս ԱՀԿՑ-ների հիմնական մարտահրավերը պայմանավորված է պատշաճ բառապաշարի ապահովմամբ, որի արդյունքում մտահոգությունների, կարիքների և նպատակների առնչությամբ ընդհանուր ըմբռնում կհաստատվի:
Հետագա քայլեր
Մասնակիցները բեկումնային քննարկումների և առցանց ինտերակտիվ գործիքի միջոցով կիսվեցին իրենց գաղափարներով ու փորձով: Կազմակերպիչները տվյալ միջոցառումը գնահատելու և հետագա գործողությունները որոշելու ժամանակ հաշվի կառնեն բոլոր այս նկատառումները:
Լրացուցիչ տեղեկատվություն
EaPConnect-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում: EU4Digital-ը խթանում է թվային տնտեսության և հասարակության հիմնական ոլորտները՝ ԵՄ նորմերին և պրակտիկաներին համապատասխան: Էլեկտրոնային առողջապահությունը EU4Digital-ի հիմնական թեմատիկ ոլորտներից մեկն է:
GÉANT ծրագրի (GN4-3) շրջանակներում էլեկտրոնային առողջապահությանը նվիրված սեմինարին աջակցություն են ցուցաբերել գործընկերների հետ կապերի և հետազոտական գործունեության թիմերը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: