Ապրիլի 22-ին «EU4Digital» ծրագիրը կանցկացնի ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման միջոցառում՝ «ԵՄ թվային նորարարական հանգույցների (ԹՆՀ) հետ կապերի հաստատում՝ ԱլԳ տարածաշրջանում ՓՄՁ-ների թվային փոխակերպմանն օժանդակող կոմպետենցիաների կենտրոնների, հարթակների, գործիքների և ծառայությունների զարգացման համար» թեմայով:
Կապերի հաստատման միջոցառումը կկենտրոնանա ԵՄ առաջատար ԹՆՀ-ների և նրանց ցանցերի փորձի ներկայացման վրա՝ արևելյան գործընկեր երկրներում զարգացող ԹՆՀ-ներին և համանման համայնքներին օգնելով զարգացնել իրենց մասնագիտացված ծառայությունները, ինքնաբավ բիզնես մոդելն ու կարողությունների զարգացման ծրագրերը: Միջոցառման թիրախում կոմպետենցիաների կենտրոններն ու թվային տեխնոլոգիական ենթակառուցվածքները, բիզնեսի աջակցման կազմակերպությունները, ցանցերը և ասոցիացիաներն են, որոնք կապված են «Արդյունաբերություն 4.0» ոլորտում թվային փոխակերպման հետ, ինչպես նաև նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող գերատեսչությունների ղեկավարներն ու գործակալություններն են:
Միջոցառման նպատակն է ներկայացնել բիզնեսի թվային փոխակերպման ուղղությամբ աշխատող ԵՄ առաջատար կազմակերպությունների առաջարկած գործիքներն ու հնարավորությունները և քննարկել կարողությունների զարգացման ու մասնագիտացված ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ ԱլԳ երկրներում թվային նորարարական հանգույցներ հիմնելու համար:
Կապերի հաստատման միջոցառումը կմեկնարկի ԹՆՀ-ների ուղղությամբ եվրոպական քաղաքականության վերաբերյալ հիմնական զեկույցով՝ Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT) ներկայացուցչի մատուցմամբ: Հաջորդիվ, Թվային նորարարական հանգույցների ցանցի (DIHNET.EU) ներկայացուցիչը կխոսի իրենց գործիքներնի ու ծառայությունների, ներառյալ արևելյան գործընկեր երկրներից մասնակիցների համար հնարավոր օգուտների մասին: FundingBox-ի ներկայացուցիչը կպատմի երրորդ կողմերին ֆինանսական աջակցության տրամադրման (Cascade funding) մասին և կկիսվի թվային փոխակերպման գործընթացում գտնվող ՓՄՁ-ներին աջակցելու հիմնական մեխանիզմների փորձով: Միջոցառման վերջին մասը կանդրադառնա վերամշակող արդյունաբերության թվայնացման թեմային: Մասնավորապես՝ ԵՄ-ի «I4MS» նախաձեռնությունը կներկայացնի իր արժեքային առաջարկը, իսկ am-LAB-ը կկիսվի Հունգարիայում առաջատար ԹՆՀ-ի կառավարման փորձով:
Հանդիպումը կվարի EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը: Այն կկառուցվի ԵՄ և ԱլԳ ներկայացուցիչ խոսնակների զեկույցների ու հարցուպատասխանների շուրջ.
- Մատիաս Կուոմ, գործուղված ազգային փորձագետ, Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT) «Արդյունաբերական էկոհամակարգերի թվային փոխակերպում» (CNECT.A.4) ստորաբաժանում.
- Մաուրից Բուտեր, նախագծերի ղեկավար, Թվային նորարարական հանգույցների ցանց.
- Մայտե Կարասեդո, գործընկեր և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն, FundingBox.
- Մարիա Ռոկա, նախագծերի ղեկավար, I4MS.
- Բալաժ Բարտա, am-LAB-ի հիմնադիր:
Եթե հետաքրքրված եք միջոցառմանը մասնակցությամբ կամ ունեք հարցեր, խնդրում ենք դիմել ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլին (anna.pobol@gmail.com):
Համապատասխան ցանկացողները կարող են գրանցվել այստեղ՝ մինչև ապրիլի 21-ը:
ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման նախորդ միջոցառումներ.
- ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման առաջին միջոցառումը՝ նվիրված բլոկչեյն տեխնոլոգիաներին
- ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման երկրորդ միջոցառումը՝ նվիրված այլընտրանքային ֆինանսավորմանը
- ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման երրորդ միջոցառումը՝ նվիրված ՏՀՏ կլաստերների զարգացմանը
- ՏՀՏ նորարարությունների ոլորտում կապերի հաստատման երրորդ միջոցառումը՝ նվիրված մտավոր սեփականության կառավարմանը
Previous ICT networking events: