ԵՄ-ում Պորտուգալիայի նոր նախագահությունը շեշտը դնում է Թվային Եվրոպայի վրա
Ամսաթիվ: 12/01/21
Եվրոպական միության խորհրդում Պորտուգալիայի նոր նախագահությունը «թվային վերականգնումը» սահմանել է որպես իր վեցամսյա նախագահության հիմնական գերակայություններից մեկը:
Պորտուգալիայի նախագահությունը «Գործելու ժամանակը. արդար, կանաչ և թվային վերականգնում» նշանաբանի ներքո նպատակ ունի ամրապնդել Եվրոպայի դիմակայունությունը և եվրոպական սոցիալական մոդելի նկատմամբ նրա քաղաքացիների վստահությունը՝ խթանելով համերաշխության, մերձեցման և համախմբվածության ընդհանուր արժեքների վրա հիմնված Միությունը՝ ներկայիս համավարակային ճգնաժամից ուշքի գալու համար:
Այն նպատակ է հետապնդելու ապահովել, որպեսզի երկակի կլիմայի և թվային անցումը տեղի ունենա ներառական ձևով՝ առանց որևէ մեկին անուշադրության մատնելու՝ միաժամանակ ուշադրության արժանացնելով համավարակի սոցիալական ասպեկտը:
Թվային Եվրոպան Պորտուգալիայի նախագահության գործունեության հինգ ուղղություններից մեկն է, որի նպատակն է «արագացնել թվային փոխակերպման գործընթացն՝ ի սպաս քաղաքացիների և ձեռնարկությունների», և որը սահմանում է հետևյալ գերակայությունները.
արագացնել թվային անցումը՝ որպես տնտեսական վերելքի շարժիչ ուժի, և խթանել թվային նորարարությունների ու թվային տնտեսության ոլորտներում եվրոպական առաջնորդությունը.
խրախուսել կանաչ անցման համար նորագույն թվային լուծումներն ու ռազմավարությունները՝ առողջապահության, հետազոտությունների և նորարարությունների (R&I), արդյունաբերական սեփականության, արդարադատության և շարժունակության ոլորտներում.
նպաստել որակյալ տվյալների և տեղեկատվության հասանելիության բարելավմանն ու դրանց փոխանակմանը` մասնավորապես եվրոպական թվային ինքնության ստեղծման միջոցով քաղաքացիների կյանքը հեշտացնելու նպատակով, ինչպես նաև աշխատանք տանել տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ` ի սպաս մարդկանց և արդար ու մրցակցային տնտեսության և հանուն ժողովրդավարական, բաց ու կայուն հասարակության արժեքների նկատմամբ լիարժեք հարգանքի.
ուշադրություն դարձնել այնպիսի թվային հմտությունների համընդհանուր զարգացման վրա, որոնք աշխատողներին հնարավորություն են տալիս հարմարվել արտադրական նոր գործընթացներին՝ չմոռանալով ամբողջ կյանքի ընթացքում հեռակա ուսուցման մասին.
պետական կառավարման արդիականացման նպատակով տեսանելիություն ապահովել լավագույն թվային պրակտիկաների կիրառմանը, մասնավորապես՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման միջոցով.
նպաստել տնտեսության մեջ ինտեգրված մրցակցային տիեզերական հատվածին, որն առավելագույնի է հասցնում ձեռնարկությունների և հանրային քաղաքականության կողմից տիեզերական տվյալների և տեխնոլոգիաների օգտագործումը:
EU4Digital-ը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկայի օգուտները տարածել արևելյան գործընկեր երկրներում՝ ԵՄ աջակցությունն ուղղելով թվային տնտեսության և հասարակության ներուժի զարգացմանը՝ տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով:
Պորտուգալիան ԵՄ խորհրդում կնախագահի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: