
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետային պայմանների վերաբերյալ ԵՄ թարմացված զեկույցը։ Այն ներկայացնում է Եվրոպական միությունում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ընդհանուր պատկերը, ինչպես նաեւ լավագույն պրակտիկաներն ու կանոնակարգերը, որոնք օրինակ կծառայեն ԱլԳ երկրներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը գնահատելիս: Զեկույցում վերլուծության են ենթարկվել երեք հիմնական ոլորտներ՝ իրավական դաշտ, չափորոշիչներ եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ:
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքականության օրակարգի մասին: «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպում է երկու միջոցառում՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպման թեմային: 2023 թվականի նոյեմբերի 15-ին կհանդիպեն «EU4Digital» ծրագրի II փուլի ղեկավար կոմիտեի հրավիրյալ* անդամները՝ քննարկելու տարածաշրջանային դրոշակակիր «EU4Digital» նախաձեռնությունն ու վերջինիս նախագծերը: Նոյեմբերի 14-ին անցկացվելիք Արեւելյան գործընկերության թվային համաժողովն էլ տարածք կապահովի ավելի լայն քննարկումների համար: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու։ Գրանցման մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. բաց մի՛ թողեք:
Իմանալ ավելին01/07/2023
Այցելեք EU4Digital-ի վերագործարկված եւ բարելավված վեբկայք
Փնտրու՞մ եք նորություններ, ռեսուրսներ եւ այլ տեղեկատվություն Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) թվային փոխակերպման վերաբերյալ: EU4Digital-ը հրավիրում է ձեզ այցելելու իր նոր վերագործարկված վեբկայք՝ https://eufordigital.eu/: Վեբկայքի վերագործարկմամբ «EU4Digital» ծրագիրն իր լայն թվային համայնքին առաջարկում է թարմացված բովանդակություն եւ բարելավված ինտերֆեյս:
Իմանալ ավելին14/06/2023
ԵՄ-ի եւ Մոլդովայի կապի օպերատորները 2024 թվականից կիջեցնեն ռոումինգի սակագները
Եվրոպական միության եւ Մոլդովայի Հանրապետության կապի օպերատորները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու տարածաշրջանների միջեւ ճանապարհորդող գործարարների եւ քաղաքացիների համար ռոումինգի սակագները նվազեցնելու մասին: Եվրոպական հանձնաժողովը եւ Մոլդովայի իշխանությունները նպաստել են 2023 թվականի մայիսի 31-ին հրապարակված կամավոր հռչակագրի ստորագրմանը, որն արտացոլում է ռոումինգի վերաբերյալ երկարաժամկետ պայմանավորվածություն ապահովելու եւ Մոլդովային ԵՄ միասնական շուկային մոտեցնելու ընդհանուր նպատակը: ԵՄ-ն այս գործընթացին, ինչպես նաեւ ռոումինգի եվրոպական ռեժիմին Մոլդովայի ինտեգրմանն աջակցում է «EU4Digital» նախաձեռնություն միջոցով:
Իմանալ ավելին07/04/2023
ԵՄ կոդավորման շաբաթ 2023
Ամեն տարի ԵՄ կոդավորման շաբաթը հատկանշում է թվային գրագիտության եւ կոդավորման հմտությունների կարեւորությունն ու խթանում է դրանք բոլոր տարիքի եւ ծագման մարդկանց շրջանում: Միջոցառումներն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն երկու շաբաթ առանձնացված է հատուկ Կոդավորման շաբաթվա համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-ից 22-ը:
Իմանալ ավելին06/04/2023
EU4Digital-ն ու INATBA ցանցն անցկացրել են համատեղ միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում բլոկչեյնի զարգացմանը եւ միջազգային համագործակցությանը
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը 2023 թվականի մարտի 30-ին անցկացրեց գործնական կապերի զարգացմանն ուղղված առցանց միջոցառում՝ ի աջակցություն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում բլոկչեյն էկոհամակարգի զարգացմանը: Բլոկչեյն ասոցիացիաները, ոլորտի խաղացողները, նորարարական էկոհամակարգի հիմնական դերակատարները եւ ԱլԳ երկրների կառավարությունների ներկայացուցիչները քննարկեցին «Վստահելի բլոկչեյն հավելվածների միջազգային ասոցիացիա» (INATBA) ցանցին ու վերջինիս հիմնական գործընկերություններին միանալու եւ համագործակցելու հնարավորությունները:
Իմանալ ավելին31/03/2023
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ֆորումում քննարկվել է թվային կրթության դերը ՓՄՁ-ների եւ ստարտափների աշխատակիցների որակավորման բարձրացման գործում
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների ֆորում - 2023-ի շրջանակում բարձրացվել են կրթության ապագայի վերաբերյալ կարեւոր հարցեր՝ ձեռնարկություններին մեր հետինդուստրիալ, թվային հասարակությանն ավելի լավ նախապատրաստելու համար: Մարտի 9-ին անցկացված եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում գործող ստարտափների ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատակիցների թվային հմտությունների բարձրացման կարեւորությունն ընդգծած առցանց միջոցառումը երկրորդն էր ամենամյա նորարարական ֆորումների շարքում եւ ներգրավել էր ավելի քան 100 մասնակիցների: Վերջիններս տեղեկացան Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության ռազմավարական աջակցության տարբեր նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ EU4Digital-ի կրթական տեխնոլոգիաների պլատֆորմի գործունեությունը, որը մասին հայտարարվեց միջոցառման ընթացքում:
Իմանալ ավելին17/03/2023
Թվային հմտությունները` ստարտափներին և նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա ֆորումի ուշադրության կենտրոնում
«EU4Digital» ծրագիրը ստարտափներին ու նորարարություններին նվիրված EU4Digital-ի ամենամյա 2023 թվականի ֆորումի շրջանակներում մեկ տեղում կհավաքի հիմնական քաղաքականություն մշակողներին, ստարտափ էկոհամակարգերի առաջատար կազմակերպություններին և թվային նորարարությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացման ոլորտի փորձագետներին։ Այս բարձր մակարդակի քաղաքական միջոցառումը կանցկացվի «Թվային տեխնոլոգիաներ՝ Արևելյան գործընկերությունում (ԱլԳ) ՓՄՁ-ների լայն շրջանակի աշխատակիցների թվային որակավորման բարձրացման համար» խորագրի ներքո։ Միջոցառումը կանցկացվի 2023 թվականի մարտի 9-ին՝ հեռավար կարգով՝ վիրտուալ աշխատաշրջանի ձևաչափով։
Իմանալ ավելին14/02/2023
Կրթությանն ու ուսուցմանը աջակցելու համար անհրաժեշտ է «արմատական թվային ինտեգրում»
Ինչպես վաղ տարիքում, այնպես էլ հետագա ամբողջ կյանքում գիտելիքների և հմտությունների կուտակումը մարդկանց հնարավորություն է տալիս զարգացնել և իրացնել իրենց ներուժը՝ այդպիսով նպաստելով հասարակության արդյունավետությանը: Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) պնդում է, որ մարդկային կապիտալի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է «արմատական թվային ինտեգրման» մտածելակերպ: ԵԿՀ-ը տարբեր գործիքների և նախաձեռնությունների միջոցով աջակցում է թվային ինտեգրման քաղաքականության ու պրակտիկաների ներդրմանն իր գործընկեր երկրներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում:
Իմանալ ավելին27/01/2023
Նոր քայլ դեպի Թվային տասնամյակ. ուժի մեջ է մտնում մինչև 2030 թվականի քաղաքականության ծրագիրը
«Թվային տասնամյակի քաղաքականության ծրագիր 2030»-ն ուժի մեջ է մտել։ Եվրոպական խորհրդարանը, ԵՄ անդամ պետությունները և Եվրոպական հանձնաժողովը համատեղ կոնկրետ նպատակներ և խնդիրներ են սահմանել թվային տնտեսության զարգացման այս ռազմավարական տեսլականի չորս հիմնական ոլորտներում:
Իմանալ ավելին24/01/2023
2023-2024 թվականներին ԵՄ-ն 4,5 միլիարդ եվրո կներդնի թվային փոխակերպման մեջ
Եվրոպական միության թվային փոխակերպման նպատակներին հասնելու համար «Հորիզոն Եվրոպա» աշխատանքային ծրագրի շրջանակներում 2023-24 թվականների համար կառանձնացվի ավելի քան 4,5 միլիարդ եվրո, ինչը կազմում է աշխատանքային ծրագրի շուրջ ընդհանուր բյուջեի ավելի քան 33%-ը,
Իմանալ ավելին16/12/2022
Իրազեկությունից՝ գործողություն. կանանց ձեռներեցության զարգացումը Արևելյան գործընկերությունում
2022 թվականի նոյեմբերի 28-ին կայացավ «Women 4 Digital Future» գոծնական կապերի ընդլայնման վիրտուալ միջոցառումը, որի ուշադրության կենտրոնում էին կանանց ձեռներեցությունը և նորարարությունները Արևելյան գործընկերության երկրներում: Հանդիպումն անցկացրեց EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմը։
Իմանալ ավելին04/11/2022
Արևելյան գործընկերության թվային համաժողովի հիմքում ընկած հինգ հիմնական հարցերը
Հոկտեմբերի 24-ին կայացած 2022 թվականի Արևելյան գործընկերության թվային համաժողովի ուշադրության կենտրոնում դիմակայունության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման և վերականգնման հարցերն էին: Միջոցառման հիմնական շեշտը Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի թվային փոխակերպման առաջնահերթություններն էին։
Իմանալ ավելին